4.2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան ինստիտուտ: Սովորողները մասնակցեցին Զար Զընգը կրթական նախագծին: Սովորեցին , բացահայտեցին հայկական ազգային երաժշտական գործիքները, այնուհետև դասարանը վերածվեց մի մեծ նվագախումբ-երգչախմբի, միասին երգեցինք Կոմիտասի Զար Զընգը, Կաքավիկ, Լորիկ երգերը:
Ծրագիր՝ «Սարյան և Կոմիտաս»․ կրթական ծրագիր, որը իրականացվում է Սարյանի տուն -թանգարանի համագործակցությամբ
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները ։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն։ Դասերի և երկարացված օրվա ընթացքում կուսումնասիրեն Կոմիտասի ստեղծագործական կյանքը ֆիլմերի, ուսումնական նյութերի միջոցով։
Ընթացքը՝
Ծրագիրն իրականացվում է Կոմիտասի թանգարան ինստիտուտի և Մարտիրոս Սարյանի տուն — թանգարանի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում կներկայացվեն Սարյանի և Կոմիտասի ՝ազգային արվեստ ստեղծելու ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն նկարչի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո: Ապա մասնակիցները ևս կլսեն կոմիտասյան այդ գործերը և զուգահեռաբար կնկարեն:
Կերգենք Կոմիտասյան երգեր
Բակում կանենք ֆլեշմոբ
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ ՝ տասը կյանքը էլ չես սպառի։ Վանո Սիրադեղյան
Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ արդեն 4-րդ դասարանի ճամփորդների հետ սկսել ենք բացահայտել Հայսատանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։
Շատ երկար էին սպասել եռօրյա ճամփորդությանը։ Մեր ճամփորդական սկիզբը եղավ Արատեսը։ Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ժամերգությունից հետո, բարձ տրամադրությամբ, մի քիչ հուզված (Երևանից լինելու էին հեռու) երգով, պարով ճամփա ընկանք դեպի դրախտավայր Արատես։
Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Ճամփորդներիս հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։ Արփա գետը, շատ կարևոր դեր ունի Սևանա լիճ մատակարարելու գործում։ Մեր Սևանա լճի մակարդակը տարիներ շարունակ իջել է, մեր Արփա գետն էլ բավականին ջրի պաշար ունի և մարդիկ, որոշում են գետի հունը փոխել։ Կառուցում են Կեչուտի ջրամբարը, որի օգնությամբ ջուրը թափվում է Սևանա լիճ։
Շարունակելով ճանապարհը եղանք Զորաց եկեղեցում։ Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:
Եվ ահա հասնաք հյուրընկալ Արատես։
Այնքան լավ ժամանկ էինք գնացել։ Մասնակցեցինք Մեղրաքամի ծեսին։ Ընկեր Աչերի հետ մեղվա և մեղրա գովք իրականացրեցինք ։ Շնորհակալ ենք ընկեր Արմինեին, որ քաղցրացրեց մեր օրը։
Մեր «Ելք» ստուգատեսն ամփոփեցինք քաղաք Աշտարակում։ Երրորդ դասարանն ավարտած մեր սովորողների և ծնողական համայնքի հետ ճանապարհ ընկանք դեպի Մուղնիի Սբ.Գևորգ եկեղեցի։ Եկեղեցում աղոթեցինք, երգեցինք, այնուհետև Սաղմոսավանքի գեղեցիկ բակում կոմիտասյան երգ ու տաղով, խաղերով, նկարչական պլեներով հավես օր ունեցանք
Սիրում ենք գարունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Ճամփորդելը մեր ամենասիրելի գործն է։ Անհամբերությամբ ու սիրով ենք ամեն անգամ նախապատրաստվում։ Այս անգամ Աշտարակ քաղաքում էինք։ Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։ Սկզբում մտանք Սուրբ Մարիանե եկեղեցի, որից հետ եկեղեցու բակում մեզ էր սպասում նկարիչ ՝ Արմեն Թորոսի Բոյախչյանը։ Ունեցանք վարպետության դաս նկարչի կողմից։ Նկարչական պլեները կազմակերպեցինք եկեղեցու բակում։ Որից հետո անհամբերությամբ շտապեցինք նկարչի արվեստանոց….
«Կախարդական անտառում» ներկայացումը մեզ շատ դուր եկավ։ Ներկայացումը ընկերության, միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին էր։ Եվ մենք հասկացանք, որ պետք է շատ սիրենք մեր ընկերներին և օգնենք միմյանց բոլոր հարցերում։