Рубрика: 2023-2024 թթ․Երկարացված օրվա նախագծեր, Հայրենագիտական նախագծեր

Բլոգավարություն․«Սովորող-սովորեցնող նախագիծ»

Համագործակցային նախագիծ Լենա Վարդանյանի սովորողների հետ

Նախագիծը ՝ Լենա Վարդանյանի բլոգից

Օրը ՝ հոկտեմբերի 15
Ժամը՝ 11։10- 11։50
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Նպատակը

Բլոգավարություն— Սովորում ենք վարել մեր բլոգը՝ պաստառի ընտրություն, գույնի, ֆոնի փոփոխում, խմբագրում, յութուբից բլոգ հղումի տեղադրում։

Համագործակցային նախագիծ Լենա Վարդանյանի դասարանի սովորողների հետ: Հանդիպման ընթացքում մեր ավագ ընկերները կսովորեցնեն բլոգավարության հմտությունները:

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները ավելի կհմտանան, կունենանք ուսումնական տեսաֆիլմ՝ հրապարակված դասարանական բլոգում և սովորողների բլոգներում։

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Հայրենագիտական փազլ

Համագործակցություն ՝ տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի հետ

Մասնակիցներ՝ 5․3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ հոկտեմբեր 17

Նպատակը՝ Բացահայտել Հայաստանը՝ շեշտը դնելով 10 մարզերի մշակութային կառույցների ճանաչման, բացահայտման վրա:

Բովանդակություն՝ կավից պատրաստում ենք մեր 10 մարզերը փազլ տարբերակով

Ընթացքը՝ Հայրենագիտության ժամին անցնում ենք Հայաստանի 10 մարզերը, որից հետո ընտրում յուրաքանչյուրում տեսարժան վայրեր, մշակութային կենտրոններ, բնական հուշարձաններ, մեկօրյա կամ գիշերակացով ճամփորդություններ իրականցնելու, բացահայտելու մարզը:

Սկզբանական փուլում ուսումնասիրում ենք մեր 10 մարզերը, որից հետո տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյանի հետ կավից պատարաստում ենք մեր մարզերը։ Նախագծի ավարտից հետո կբացահայտենք ճամփորդելով մեր մարզերը։

Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբարատորիա

Անհրաժեշտ նյութեր՝ կավ, մատիտ, թուղթ

Արդյունք՝ Սովորողները կճանաչեն հայրենիքի թաքնված ու բացահայտված անկյունները

Рубрика: Ճամփորդություններ

Երևանյան թափառումներ. Կոմիտասյան հետքերով

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝  Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Մեկնում`  հոկտեմբեր 9,  ժամը 12։30`Բախշյանի այգուց

Վերադարձ՝ հոկտեմբեր 9,  ժամը 16։30`երթուղիների կայանատեղի

Читать далее «Երևանյան թափառումներ. Կոմիտասյան հետքերով»

Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Կոմիտասյան օրեր նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակացույց՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 11

Նպատակը՝ 

  • Սովորողներին ծանոթացնել Կոմիտասին, որպես մեծանուն հայի
  • Տարածել ազգային երաժշտությունը

Խնդիրները՝

  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին
  • նախագծի միջոցով բացահայտել և ճանսչել Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերը

Ընթացք/Քայլեր

  • Սովորողները կծանոթանան Կոմիտասի կյանքին և ստեղծագործություններին
  • Կոմիտասի երաժշտության ունկնդրում
  • Կոմիտասն արդի Հայաստանում՝ Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

Читать далее «Կոմիտասյան օրեր նախագիծ»

Рубрика: Աշխատակարգ

Անհատական աշխատաժամանակ

2025-2026 ուսումնական տարի

Ուսումնական երկրորդ շրջան

Ուսումնական առաջին շրջանСкачать

2024-2025 ուսումնական տարի

Աշխատաժամանակ 2024-25

2023-2024 ուսումնական տարի

Ուսումնական չորրորդ շրջան.աշխատաժամանակ

Ուսումնական երրորդ շրջան 

Ուսումնական երկրորդ շրջան

Հայրենագիտություն-2023-24

Рубрика: Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր ՝

Ճամփորդություններ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Հեռավար ուսուցում, 5.3 դասարանի սովորողներ՝ Արտյոմ Գեգչօղլյան,
    Մարգարիտա Սինանյան
  • Դասասենյակի պատասխանատու
  • Լողափի պատասխանատու

Рубрика: 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ

Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: