Рубрика: Հայրենագիտություն

Արքայատոհմ

Արքայատոհմը մի ընտանիք է, որի անդամները սերնդեսերունդ դարձել են թագավորներ կամ թագուհիներ։ Այդ ընտանիքի իշխանությունը փոխանցվել է հորից որդուն կամ մեկ այլ ազգականին։ Արքայատոհմերն ունեցել են իրենց նշանը (զինանշանը), ավանդույթները ու երբեմն նաև հատուկ օրենքներ, որոնցով կառավարել են երկիրը։

Հայաստանում եղել են տարբեր արքայատոհմեր, որոնք մեր երկրի պատմության մեջ կարևոր դեր են խաղացել։ Նրանք ղեկավարել են պետությունը, պաշտպանել են հայրենիքը թշնամիներից, կառուցել են քաղաքներ ու եկեղեցիներ։

Երվանդունիներ (մ.թ.ա. 6-րդ դար – մ.թ.ա. 2-րդ դար)

Երվանդունիները համարվում են մեր պատմության առաջին հայտնի արքայատոհմերից մեկը։ Նրանք կառավարել են Հայաստանը մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ.ա. 2-րդ դարը՝ ավելի քան 300 տարի։ Այս տոհմի թագավորները կոչվել են Երվանդ անունով, և հենց այդ անունից էլ առաջացել է «Երվանդունիներ» բառը։

Այս արքայատոհմի ամենահզոր թագավորը համարվում է Երվանդ Բ Սակավակյացը։ Նրա օրոք Հայաստանը կարողացավ ժամանակավորապես ազատվել հարևան պետությունների ազդեցությունից։ Նա ամեն ինչ արեց , որ կարողանա ամրացնել երկիրը, պահպանի անկախությունը և վերականգնի հայկական ուժեղ իշխանությունը։

Երվանդունիների թագավորները կառավարել են մի ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր մեծ ու հզոր պետությունների՝ պարսիկների, հույների և մակեդոնացիների միջև։ Նրանք միշտ փորձել են պաշտպանել Հայաստանը ու անկախ պահել այն։

Երվանդունիները ոչ միայն զինվորական ուժով են կառավարել, այլ նաև զարգացրել են երկիրը։ Նրանք կառուցել են ամրոցներ, ճանապարհներ և քաղաքներ։ Երվանդունիներն են հիմնադրել Երվանդաշատ քաղաքը, որը ժամանակին եղել է Հայաստանի մայրաքաղաքը։

Արքաները խրախուսել են արհեստները, հողագործությունը և առևտուրը, որպեսզի մարդիկ լավ ապրեն։ Նրանք փորձել են ամուր կապեր հաստատել հարևան ժողովուրդների հետ՝ խաղաղության և համագործակցության համար։

Երվանդունիների տոհմի վերջին թագավորը եղել է Երվանդ Դ (երբեմն կոչվում է նաև Երվանդ Վերջին)։ Նրա ժամանակ Հայաստանը թուլացել էր և բաժանված էր փոքր իշխանությունների։ Այդ իրավիճակից օգտվել է Արտաշես Ա-ն, որին հաջողվել է հաղթել Երվանդին և դառնալ նոր թագավոր։ Այդպես ավարտվել է Երվանդունիների իշխանությունը, և սկսվել է Արտաշեսյան արքայատոհմի պատմությունը։

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Սովորող-սովորեցնող նախագիծ ավագ ընկերների հետ

Սովորող–սովորեցնող նախագիծի շրջանակում, մեր ավագ ընկերների հետ ազգային խաղերը շատ հետաքրքիր ու հիշվող էին։ Ավագ դպրոցի մեր ընկերները ոչ միայն պատմեցին խաղերի մասին, այլև անմիջապես ներգրավեցին կրտսերներին խաղի մեջ։

Խաղում էին, ծիծաղում ու սովորում իրարից։ Ավագները ոգևորում էին, իսկ կրտսերները փորձում էին արագ հասկանալ ու մասնակցել։ Մթնոլորտը լի էր դրական էներգիայով։

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Խաղալիքների պատրաստում

Ձմեռային ճամբարի ընթացքում ընկեր Ջուլիետայի հետ իրականացրեցինք այս սիրված նախագիծը։ Երեխաները մեծ սիրով իրենց ձեռքերով պատրաստեղին փափուկ խաղալիքներ։ Տարբեր նյութերից պատրաստեցինք ձեռագործ խաղալիքներ՝ կիրառելով մեր երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները։

Рубрика: Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

Ձմեռային ճամբար-10-րդ ջոկատ

Ճամփորդություն ՝

Այլ աշխատանք

  • Դասասենյակի պատասխանատու
  • Հեռավար  ուսուցում

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Ազգային գաթայի պատրաստում

Ազգային գաթայի պատրաստումը դարձավ ջերմ ու հետաքրքիր խոհանոցային գործունեություն։ Մենք միասին ծանոթացանք գաթայի պատրաստմանն օգտագործվող բաղադրիչներին և նշանակությանը մեր ազգային խոհանոցում։

Ճամբարականները ակտիվ մասնակցեցին՝ խմորը հունցեցին, ձևավորեցին գաթան և սովորեցին աշխատել միասին։ Գործընթացը լի էր ոգևորությամբ ու հաճելի սպասումով, իսկ վերջում բոլորը վայելեցին իրենց պատրաստած համեղ գաթան։

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Սովորող-սովորեցնող նախագիծ. Canva ծրագիր

Այս անգամ մեզ այցելել էին Քոլեջի մի խումբ սովորողներ։ Նրանք ներկայացրին Canva ծրագիրը, խոսեցին այդ ծրագրի առավելությունների մասին։ Ճամբարականների ոգևորությունը անկարագրելի էր։ Չէ որ մենք շա՜տ ենք սիրում սովորել նոր ծրագրեր։

Հանդիպումից հետո մի խումբ ճամբարականներ սկսեցին ոգևորությամբ և ինքնուրույն կիրառել նոր յուրացրած ծրագիրը։

Рубрика: Ճամփորդապատում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։

Օրը հրաշալի էր և հագեցած․․․

Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։ 10-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: «Ձմեռային ճամբար»

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

Ճամբարականները յուրացնում են Canva ծրագիրը՝ զարգացնելով իրենց ստեղծարար և թվային հմտությունները։
Արդյունքում նրանք ստեղծել են անհատական լոգոներ և սահիկաշարեր․

Рубрика: Без рубрики

Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ

Վայր՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Օր՝ Հունվարի 23, ուրբաթ
Ժամ՝ 10։00֊13։00
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղեր
Երթուղի՝  Բախշյան այգուց- Բաբաջանյան պողոտայից Իսակովի պողոտա գեղասահքի դպրոց-Բաբաջանյան պողոտա-Բախշյան այգի
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Ասյա Ծատրյան

մարզիչ` Անդրանիկ Դարբինյան
Օգնական՝ Սեդա Թևանյան, Հայկուհի Հովհաննիսյան
Գումար՝ 2500 դր մեկ անձը
Երթուղու գումար՝ 10.000 դր 
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 10 և 11-րդ ջոկատներ
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից, անհատական բուժարկղիկ
Վարորդ՝ Ավագյան Սարգիս Մերսեդես սպրինտեր՝ 60DQ077 (23 նստատեղ), Զավեն Ասլանյան (հեռ․՝ 077 19 00 22) Մերսեդես Սպրինտեր 60 CO 077 (20 նստատեղ)

Մասնակիցների ցանկ

10-րդ ջոկատի ճամբարականներ՝

  • Մոնթե Պետրոսյան 5․2
  • Լեո Շեկոյան 4․2
  • Վահե Բարսեղյան 5․2
  • Առնո Աղաբաբյան 5․2
  • Հարությունյան Լուսե 4․3
  • Խուդոյան Արինա 4․3
  • Նարի Սուքիասյան 4․2
  • Լեո Կարապետյան 5․4
  • Վահե Ղարիբյան 5․4
  • Էրիկ Գիժլարյան 5․4
  • Մարի Լազյան 6․4
  • Արիանա Բարեղամյան 6․4
  • Մարի Մանուկյան 6․4
  • Արսինե Արշակյան 6․3
  • Էվա Գաբրիէլեան 6․3
  • Էրիկ Թևոսյան 4․3
  • Տիգրան Հովհաննիսյան 4․3
  • Ժաննա Մարտիրոսյան 6․4
  • Լիլի Բադեյան 6․4
  • Նանե Ավետիսյան 6․4
  • Խաչիկյան Մարիամ 6․4

11-րդ ջոկատի ճամբարականներ

  • Քեյան Հայկ
  • Քոչարյան Էրիկ
  • Անանյան Արամ
  • Շտեֆանի Կարապետյան
  • Նատալի Կարապետյան
  • Սոնա Միքայելյան
  • Էլեն Քոչարյան
  • Ղազարյան Լևոն
  • Թադևոսյան Տաթև
  • Կիրակոսյան Անի
  • Կարապետյան Արթուր
  • Եսայան Արփի
  • Հայրապետյան Սուսաննա
  • Էլմաճեան Միլա
  • Մելքոնյան Դավիթ
Рубрика: Ճամփորդություններ

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժ անտառապարկում

Վայրը՝ Ջրվեժի անտառպարկ

Ճամփորդության ամսաթիվը՝ 09․01․2026

Մասնակիցներ՝ 19-րդ ջոկատի մասնակիցներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան, Մադլեն Թերզյան

Մարզիչ՝ 

Մեկնումը ՝ ժամը 11։00

Ժամանումը ՝ ժամը 14։30

Երթուղու Քարտեզ

Եղանակը`ըստ mes.am-ի

Читать далее «Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժ անտառապարկում»