Рубрика: Ճամփորդապատում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները ճամփորդեցին դեպի Խոր Վիրապ, այնուհետև Դվին հնավայր քաղաքատեղի։ 

Խոր Վիրապը հայերիս համար շատ կարևոր նշանակությու ունի, այս բանտում առաջին բանտարկյալներից մեկը Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչն էր։ Խոր Վիրապը կարծես Հայաստանի խորհրդանիշը լինի, այստեղից է բացվում Արարատ լեռան ամենագեղեցիկ տեսարանը։Դե իսկ վիրապ խիզախեցին իջան բոլորը։

Читать далее «Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց»

Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ճամփորդություն ՝

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Դասասենյակի պատասխանատու
Рубрика: Без рубрики, Մարզական

«Մարզական խաղեր» նախագիծ

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոցի ճամբարականներ

Անցկացման վայրը՝   Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի

Պատասխանատու ՝ Անի Ենգոյան

Նպատակը՝    Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`

Ազատ վարժությունշարքվազքնախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչելձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

պարան

Ընթացքը`

Խաղ 1Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակԳնդակներից երկուսը  բռնում են ձեռքերովիսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։   Հաղթում է այն խումբըորն առաջինն է  ավարտում։

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատվածկանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։

Արդյունքը՝ Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։

Рубрика: «Ուսումնական գարուն», Հայրենագիտություն

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտի 24-30

Ընթացքը՝

Սիրելի՛ սովորող ընտրիր քո նախընտրած նախագիծը ՝

1․Եթե ճամփորդում ենք

  • Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
  • Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից

2․Եթե չենք ճամփորդում

Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին

3․Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:

Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:

  • Որտե՞ղ եք բնակվում
  • Որտե՞ղ  է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ
  • Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
  • Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  • Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով
  • Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
  • Ինչպիսի հարևա՞ն եք:
  • Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
  • Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:
Рубрика: Տեղեկություններ

Մանկավարժական ճամբար․ մարտի 25-29

Երկուշաբթի

Երեքշաբթի

  • 9։00-11։00 աշխատանք Արևմտյան դպրոցում դպրոցում․ Հավաք մանկավարժական խմբով /Մայիսյան հավաք/, միջավայրի ձևավորման աշխատանք՝ վերնատան հատակի լաքապատում 
  • 11։20-12։00 ընդմիջում
  • 12։00՝ մասնախմբով հավաք
  • 12։45՝ մասնագիտական զարգացման սեմինարներ
  • 13։30՝ երգչախումբ, պարատուն, մարզական ակումբներ

Читать далее «Մանկավարժական ճամբար․ մարտի 25-29»

Рубрика: Ամառային ճամբար

Գարնանային ճամբար

Մարտի 25-29-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում գործելու է լրացուցիչ կրթության գարնանային ճամբար։

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

հեռ.` +374 (10) 74  21 72

Էլ. փոստ` west-mskh@mskh.am

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Հաշվեհամար՝ 900018003203

Читать далее «Գարնանային ճամբար»

Рубрика: Հայրենագիտություն

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Читать далее «Արմավիրի մարզ»

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն Խոր Վիրապ/ բանավոր համրանք

Օրը՝ Մարտի 13

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5․2 դասարանցիներ

Մեկնում՝ ժամը 12։30-ին` Յուրի Բախշյան այգուց

Վերադարձ՝ 16:30` Մայր դպրոցի կայանատեղի

Երթուղի ՝  Բախշյան այգի- Նորագավիթ-Այնթապ-Խոր Վիրապ

Հետադարձ՝ Խոր Վիրապ — Փոքր Վեդի-Մխչյան-Մասիս-Դալար-Դվին-  Այնթափ-Նորագավիթ- Բաբաջանյան փողոց

Պատասխանատուներ` Անի Ենգոյան, Գրետա Բակունց

Читать далее «Ճամփորդություն Խոր Վիրապ/ բանավոր համրանք»

Рубрика: Հայրենագիտություն

Քարտեզագրություն ամփոփում

  • Ի՞նչ եք հասկանում քարտեզ ասելով։ Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է քարտեզն այսօր։
  • Հնում ի՞նչ նյութեր են օգտագործել քարտեզներ պատրաստելու համար։
  • Ըստ բովանդակության ՝ քանի՞ խմբի են բաժանվում քարտեզները, և որո՞նք են դրանք։
  • google maps ծրագրով, գտե՛ք քարտեզի վրա Սևանա լիճը և փորձե՛ք որոշել ձեր բնակավայրի և Սևանա լճի միջև եղած հեռավորությունը։
Рубрика: Տեխնոլոգիա

Այլընտրանքային Զատկե ձվեր

Ժամկետը՝ մարտի 25

Ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Այս անգամ  Զատկի տոնին ընդառաջ կպատրաստենք այլընտրանքային Զատկե ձվեր։

Նախագծի նպատակը և խնդիրները ՝ 

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաները ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մակարոններ և գուաշ

Ընթացքը ՝  Նախ գուաշով ներկում ենք մակարոնները և դնում ենք չորանա։ Գունավոր թղթերով կտրում ենք Զատկի ձվի ձևանմուշը, այն նույնպես կարող ենք տարբեր գույներով ներկել։ Որից հետո սոսնձված մակարոները ամրացնում ենք  մեր ձևանմուշին։ Եվ ահա պատրաստ է, այն  հիանալի զարդարանք կլինի Զատկի սեղանին։