Рубрика: Հայրենագիտություն

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Рубрика: Без рубрики

Ապրիլի 10-ից -14-ի աշխատակարգ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԼՈԳՆԵՐ

Հաշվառման մատյան

Ճաշացանկ

Երկուշաբթի

13:35 -14։20 Ռոդարիական խառնաշփոթ

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10 Բակային խաղեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Ապրիլի 10-ից -14-ի աշխատակարգ»

Рубрика: Հայրենագիտություն

Արհեստները Հայաստանում

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:

Читать далее «Արհեստները Հայաստանում»

Рубрика: Հայրենագիտություն

Արհեստները եվ արվեստները Հայաստանում

Image_3031.jpg

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Կատարման ժամկետ՝  փետրվար

Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք  սակավ են հանդիպում  մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:

Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։  Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Մագաղաթի մշակում
  • Մանածագործություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Փայտագործություն…

Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով: Միայն պատում չի ընդունվում։

Աշխատանքային փուլեր՝

  1. Արհեստի ընտրում
  2. Որոնողական աշխատանք համացանցում
  3. Բոլոր հնարավոր հավաստի աղնյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում
  4. Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող  մարդկանց մասին, արդյունքները
  5. Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
  6. Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ

Նախագծի ընթացքում կլինի ճամփորդություն —  Ժողովրդական արվեստների թանգարան

Рубрика: Ծեսեր

Ածիկացան

Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է։Զատիկը հարուստ է ավանդույթներով ու սովորույթներով։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ են պատրաստվում Զատկի ծեսին։
Պատրաստությունը սկսեցինք ածիկացանով․․․
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը․․

Рубрика: Հայրենագիտություն

Որոնողական աշխատանք

Рубрика: Աշխատակարգ

Ապրիլի 3-ից -7-ի աշխատակարգ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԲԼՈԳՆԵՐ

Հաշվառման մատյան

Երկուշաբթի

13:35 -14։20 Ինքնակրթություն

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10  Աղայանական օրեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Ապրիլի 3-ից -7-ի աշխատակարգ»

Рубрика: Ճամփորդություններ

Ժողովրդական արվեստների թանգարան

Վայրը՝ Ժողովրդական արվեստի թանգարան

Հասցե ՝ Կենտրոն վարչական շրջան Աբովյանի 64 փողոց

Ճամփորդության համակարգող դասավանդողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան

Ճամփորդության մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 4․1 դասարանի սովորողներ

Օր՝ապրիլի 19, մեկնում 11։00 Բախշյան այգուց

Վերադարձ ՝ 13։35 Բախշյան այգի

Նպատակը՝ Ճանաչողական այց, ծանոթացում հայկական ժողովրդական արվեստի տեսակներին։

Ընթացքը`Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։  Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։Նախագծի ընթացքում ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան։

Սովորողները տեղեկություն են գտնում և ուսումնասիրում թանգարանի մասին, հետաքրքիր տեղեկություններ հավաքում համացանցից և տեղադրում բլոգում։

Եղանակը՝ ըստ mes.am-ի

Երթուղի՝Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Քաղաքապետարան- Խանջյան փողոց- Աբովյանի փողոց- պուրակ։

Երթուղու քարտեզ

Վերադարձ՝ նույն երթուղով

Մեքենա ՝ Mercedes Sprinter, 79GH799, նստատեղ՝20

Վարորդ ՝ Գագիկ Հակոբյան ,094753602

Նախահաշիվ՝

երթուղի-

մուտքավճար-

գիդի ծառայություն-

յուր սովորող-

Մասնակիցներ՝

Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Նախագծեր ՝

Փայտե կրծքազարդեր մայրիկատոնին

Միջինքի գաթա

Հայկ և Բել

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Առասպել Տորք Անգեղի մասին

 Վահագն Վիշապաքաղ

Ճամփորդություններ ՝

 Քաղաքային թափառումներ— Կինո-ֆոտո ընտրության սովորողների հետ

Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Եղիշե Չարենցի տուն- թանգարանում

Խոր վիրապ, Դվին պատմամշակութային արգելոց

Рубрика: Հայրենագիտական նախագծեր, Հայրենագիտություն

Ապրիլ ամսվա նախագծեր, հայրենագիտություն

Նախագիծ՝

Արհեստները հին ու նոր

Զատկի ծես

Ճամփորդություններ ՝

Ճամփորդությամբ ուսուցում. Չարենցի կամար, Գեղարդի վանք, Գառնիի տաճար, Քարերի սիմֆոնիա

Ճամփորդություն դեպի ՝ Արատես— ապրիլի 28-30

Ճամփորդություն դեպի Օղակաձև զբոսայգի