Рубрика: Без рубрики

Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը

Օրերն այնքան բուռն և հետաքրքիր են անցնում: Այսօրն էլ սկսեցինք մեր միջավայրի խնամքով. ուղղեցինք լողավազանի խճաքարերը, ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք մեր տարածքը:

Տարածքը լավ մաքրելուց հետո, վազեցինք լողավազան: Հավես լողացինք, շախմատ, սեղանի տարբեր խաղեր խաղացինք բակում։

Читать далее «Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը»

Рубрика: Без рубрики

Հավեսի ճամբար. օր 2-րդ

Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Читать далее «Հավեսի ճամբար. օր 2-րդ»

Рубрика: Без рубрики

Հավեսի ճամբար օր 1․

6-10 տարեկան ճամբարականներ էին հավաքվել այսօր։ Ամեն մեկը յուրովի մի աշխարհ՝ հետաքրքիր, գունեղ, հավեսով….

Սովորողներն իրար հետ ծանոթացան, ողջունեցին իրար և սկսեցինք տրամադրող, ուրախ երաժշտության տակ ակտիվ մարզվել, թռչկոտել:

Читать далее «Հավեսի ճամբար օր 1․»

Рубрика: Без рубрики

Օրացույց․ 2022-2023 ուս․տարի

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր 

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

 

 

Рубрика: Без рубрики

Հուլիսի 18-22-ը ՝ ամառային հավես ճամբարում

Ողջո՜ւյն, ճամբար…

Բոլոր 6-10 տարեկաններին կանչում ենք թռիչքի՝ այո՜, ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի ճամբարականեր…

Հավաքվե՜ք…

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

հեռ.` +374 (10) 74  21 72

Էլ. փոստ` west-mskh@mskh.am

Ջոկատավար` Անի Ենգոյան (ani-engoyan@mskh.am)

Հեռ. 077464987

օգնական  ՝

Հեռ.

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից- ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլընտրանքային նկարչություն
  • Այլ։

Երկուշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։15-09:30 Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09։30-10։00  միջավայրի խնամք

10։00- 11։00 Լող, լողափնյա խաղեր

11։00- 11։30 — Նախաճաշ

11։30-12։30 — մարմնամարզություն, էստաֆետային և Ազգային խաղեր

12։30-13։30 — լող, ջրային խաղեր

13։30-14։00 — Ճաշ

14։00-14։30- Արտ-թերապիա

14։30 — 15։30 Ուրախ անգլերեն

15։30 — 16։00 մուլտՖիլմի դիտում

16։00 —16։30 Բակային խաղեր, օրվա ամփոփում

Читать далее «Հուլիսի 18-22-ը ՝ ամառային հավես ճամբարում»

Рубрика: Без рубрики

Հավեսի ճամբար․ օր 5

Ահա արդեն 5-րդ օրն է։ Մի ակնթարթում անցավ մեր ճամբարային օրերը։ 5-րդ օրը մեզ միացին նոր ճամբարականներ։ Լող, շախմատ․ նկարչություն, ազգային խաղեր․․․ միասին ունեցանք հագեցած օր։

Рубрика: Без рубрики

Ճամբարային շաբաթվա հաշվետվություն

Շաբաթվա օրերի ամփոփումները հղումներով՝

Ամառային ջոկատ օի 1-ին

Հավեսի ճամբար. օր 2-րդ

Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը

Մեր ճամբարային 4-րդ օրը

Հավեսի ճամբար օր 5

Մասնակիցների թիվը՝

Ամսաթիվթիվըկրթահամալիրի սովորողայլ դպրոցի սովորողուսուցչի երեխա
27․06141022
28․06191252
29․06211452
30․06211254
01․07211452

5 օրերի ընթացքում ՝ 96 ճամբարական

Վճարումներ՝

Ընդհանուր 198․500 դրամ

Рубрика: Без рубрики

Մեր ճամբարային 4-րդ օրը

Ճամբարականների հետ մեր թռիչքը շարունակվում է։ Այսօր էլ առավոտը սկսեցինք միջավայրի խնամքով, այնուհետև թարմացանք ուրախ մարմնամարզությամբ ։

Ավես լողալուց հետո սկսեցինք նկարել մեր տրամադրությունը, այնքա՜ն պայծառ գույներ էին ընտրել մեր ճամբարականները,իսկույն զգացվում էր,որ բարձր տրամադրություն ունեն։

Ընկեր Աչերի հետ նաև սովորեցինք կոպալ նվագել։ Կարող եք դիտել տեսանյութը։

Рубрика: Без рубрики

Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը

Օրերն այնքան բուռն և հետաքրքիր են անցնում: Այսօրն էլ սկսեցինք մեր միջավայրի խնամքով. ուղղեցինք լողավազանի խճաքարերը, ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք մեր տարածքը:

Տարածքը լավ մաքրելուց հետո, վազեցինք լողավազան: Հավես լողացինք, շախմատ, սեղանի տարբեր խաղեր խաղացինք բակում, այնուհետ գնացինք և շատ սիրելի ընկեր Աչերի հետ երգեր սովորելու:

Օրվա երկրորդ կեսին բնության մասին ուսուցողական մուլտֆիլմ դիտեցինք,քննարկեցինք, զրուցեցինք ծառերի կարևորության մասին, որից հետո էլ անցանք այլընտրանքային նկարչության:

Խոսեցինք անթափոն կենցաղի մասին․․ Չնայած նրան, որ կրթահամալիրում միշտ առաջնային է եղել միջավայրը խնամելը, այնուհանդերձ մի քանի ամիս է ինչ մենք իրականացնում ենք « Անթափոն կենցաղ» նախագիծը, որի հիմնական նպատակն է աղբի ճիշտ տեսակավորելը և ճիշտ նպատակին օգտագործելը: Եվ մենք՝ արևմոււտքցիներս, հանձն առանք Շուշան Ալեքսանյանի հետ միասին իրականացնել այդչափ բարդ և կարևոր նախագիծը: առաջարկում եմ դիտել տեսանյութը ՝