Рубрика: Без рубрики

Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը

Օրերն այնքան բուռն և հետաքրքիր են անցնում: Այսօրն էլ սկսեցինք մեր միջավայրի խնամքով. ուղղեցինք լողավազանի խճաքարերը, ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք մեր տարածքը:

Տարածքը լավ մաքրելուց հետո, վազեցինք լողավազան: Հավես լողացինք, շախմատ, սեղանի տարբեր խաղեր խաղացինք բակում, այնուհետ գնացինք և շատ սիրելի ընկեր Աչերի հետ երգեր սովորելու:

Օրվա երկրորդ կեսին բնության մասին ուսուցողական մուլտֆիլմ դիտեցինք,քննարկեցինք, զրուցեցինք ծառերի կարևորության մասին, որից հետո էլ անցանք այլընտրանքային նկարչության:

Խոսեցինք անթափոն կենցաղի մասին․․ Չնայած նրան, որ կրթահամալիրում միշտ առաջնային է եղել միջավայրը խնամելը, այնուհանդերձ մի քանի ամիս է ինչ մենք իրականացնում ենք « Անթափոն կենցաղ» նախագիծը, որի հիմնական նպատակն է աղբի ճիշտ տեսակավորելը և ճիշտ նպատակին օգտագործելը: Եվ մենք՝ արևմոււտքցիներս, հանձն առանք Շուշան Ալեքսանյանի հետ միասին իրականացնել այդչափ բարդ և կարևոր նախագիծը: առաջարկում եմ դիտել տեսանյութը ՝

Оставьте комментарий