Рубрика: Без рубрики

Հուլիսի 18-22-ը ՝ ամառային հավես ճամբարում

Ողջո՜ւյն, ճամբար…

Բոլոր 6-10 տարեկաններին կանչում ենք թռիչքի՝ այո՜, ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի ճամբարականեր…

Հավաքվե՜ք…

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

հեռ.` +374 (10) 74  21 72

Էլ. փոստ` west-mskh@mskh.am

Ջոկատավար` Անի Ենգոյան (ani-engoyan@mskh.am)

Հեռ. 077464987

օգնական  ՝

Հեռ.

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից- ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․000 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլընտրանքային նկարչություն
  • Այլ։

Երկուշաբթի

09:00-09:15-Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։15-09:30 Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09։30-10։00  միջավայրի խնամք

10։00- 11։00 Լող, լողափնյա խաղեր

11։00- 11։30 — Նախաճաշ

11։30-12։30 — մարմնամարզություն, էստաֆետային և Ազգային խաղեր

12։30-13։30 — լող, ջրային խաղեր

13։30-14։00 — Ճաշ

14։00-14։30- Արտ-թերապիա

14։30 — 15։30 Ուրախ անգլերեն

15։30 — 16։00 մուլտՖիլմի դիտում

16։00 —16։30 Բակային խաղեր, օրվա ամփոփում

Читать далее «Հուլիսի 18-22-ը ՝ ամառային հավես ճամբարում»