Рубрика: Без рубрики

Մեր ճամբարային 4-րդ օրը

Ճամբարականների հետ մեր թռիչքը շարունակվում է։ Այսօր էլ առավոտը սկսեցինք միջավայրի խնամքով, այնուհետև թարմացանք ուրախ մարմնամարզությամբ ։

Ավես լողալուց հետո սկսեցինք նկարել մեր տրամադրությունը, այնքա՜ն պայծառ գույներ էին ընտրել մեր ճամբարականները,իսկույն զգացվում էր,որ բարձր տրամադրություն ունեն։

Ընկեր Աչերի հետ նաև սովորեցինք կոպալ նվագել։ Կարող եք դիտել տեսանյութը։

Рубрика: Без рубрики

Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը

Օրերն այնքան բուռն և հետաքրքիր են անցնում: Այսօրն էլ սկսեցինք մեր միջավայրի խնամքով. ուղղեցինք լողավազանի խճաքարերը, ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք մեր տարածքը:

Տարածքը լավ մաքրելուց հետո, վազեցինք լողավազան: Հավես լողացինք, շախմատ, սեղանի տարբեր խաղեր խաղացինք բակում, այնուհետ գնացինք և շատ սիրելի ընկեր Աչերի հետ երգեր սովորելու:

Օրվա երկրորդ կեսին բնության մասին ուսուցողական մուլտֆիլմ դիտեցինք,քննարկեցինք, զրուցեցինք ծառերի կարևորության մասին, որից հետո էլ անցանք այլընտրանքային նկարչության:

Խոսեցինք անթափոն կենցաղի մասին․․ Չնայած նրան, որ կրթահամալիրում միշտ առաջնային է եղել միջավայրը խնամելը, այնուհանդերձ մի քանի ամիս է ինչ մենք իրականացնում ենք « Անթափոն կենցաղ» նախագիծը, որի հիմնական նպատակն է աղբի ճիշտ տեսակավորելը և ճիշտ նպատակին օգտագործելը: Եվ մենք՝ արևմոււտքցիներս, հանձն առանք Շուշան Ալեքսանյանի հետ միասին իրականացնել այդչափ բարդ և կարևոր նախագիծը: առաջարկում եմ դիտել տեսանյութը ՝

Рубрика: Без рубрики

Հավեսի ճամբար. օր 2-րդ

Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում:

Читать далее «Հավեսի ճամբար. օր 2-րդ»