Մայիսի 9-13՝ Առաջին պարապմունք- Կրկնել ՝«Արտաշեսյաններ»,«Արշակունիներ»,« Բագրատունիներ», մշակել հարցեր Երկրորդ պարապմունք- Ծանոթանալ այս տեղեկությանը շատ լավ տիրապետել բովանդակությանը, այդ թվում և ձեր մշակած նյութերի։ Բլոգներում առանձնացնել հարցեր, որոնք ցանկանում եք ուղղել մեր ասորի հյուրին։
Մայիսի 2-6 Երկրորդ պարապմունք- «Արշակունիներ»,« Բագրատունիներ»— տեղադրել բլոգներում, ուսումնասիրել, սովորել Ապրիլի 18-22 Առաջին պարապումք-,ընթերցել-ծանոթանալ «Առասպել գամված Արտավազդի մասին» առասպելին, ,ծանոթանալ «Արտաշես արքա և Սաթենիկ» , ճամփորդական պատումներ, ճամփորդության նախագծերի կազմում Երկրորդ պարապմունք- Ասորական համայնք․ աշխատանք Աշոտ Տիգրանյանի հետ Ապրիլի 11-15 Առաջին պարապումք— «Ժողովուրդ, արքաներ, հերոսներ» , «Արտաշեսյաններ» Երկրորդ պարապմունք-,ընթերցել-ծանոթանալ «Առասպել գամված Արտավազդի մասին» առասպելին, ,ծանոթանալ «Արտաշես արքա և Սաթենիկ» առասպելին Լրաուցիչ նյութ՝ 1. Պատմել Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:
Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա
1-ին հանդիպման համար— կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները Քննարկման նյութ՝1.Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ
Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։ Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:
Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)
Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:
Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։
Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների
Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում
21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:
Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:
Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր
Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:
Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝
աշխարհի քարտեզներ,
մայրցամաքների քարտեզներ,
երկրների և տարածաշրջանների քարտեզներ
Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն: Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ: Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:
Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:
Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝
Հայաստանի և Արցախի հանրապետության աշխարհագրական քարտեզ
Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:
Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:
Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ, ուղարկիր իմ էլ փոստին՝ sona-papazyan@mskh.am
Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Շուշի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը
Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում: «Հայրենագիտություն» առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք:
Առարկայի խնդիրները.
ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին, մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու կարողություններ ու հմտություններ.
ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու, համակարգելու կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
ծանոթացնել բնապահպանական խնդիրներին հատկապես արդի ժամանակներում
ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
արձագանքել երկրում տեղի ունեցող կարևոր մշակութային և պատմական, ճարտարապետական իրադարձություններին
Արմեն Ավետիսյանի հետ աշխատում եմ արդեն 1,5 տարի։ Շատ կարճ ժամանակում ընկերացանք և կապվեցինք միմյանց հետ։ Արմենը մեր դասարանի լիիրավ անդամ է։ Սիրում է լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել։ Բարձունքներ գրավելն իր ամենասիրելի զբաղմունքն է։ Տեսնել ու վայելել է պետք այն հրճվանքն ու ոգևորությունը, երբ մենք ճամփորդում ենք։ Երեք տարի է շատ ակտիվ մասնակցում է բոլոր ճամփորդություններին, երբեք չի հոգնում , հաղթահարում է բոլոր բարձունքները․․․
Միշտ համագործակցում եմ ծնողի, հատուկ հոգեբանի և լոգոպետի հետ։ Մեզ հաճախ են այցելում նաև ընկեր Աննան և Արևը։ Արմենը սիրով աշխատում է բոլորիս հետ։
Դասարանի երեխաները շատ են սիրում Արմենին։Միշտ օգնում են յուրաքանչյուր հարցում։
երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում
Ճամբարի ուղղությունները
բնապահպանական
հայրենագիտական
մարզական
ազգագրական՝ երգ, պար, խաղեր
ընթերցողական
տեխնոլոգիական
պլեներային
Ճամբարի հայրենագիտական կանգառները՝
Խորհրդատու հայրենագետ ՝ Սոնա Փափազյան
Երասխ
Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
Արենիի շուկա
Արփայի կիրճ
Եղեգիսի կիրճ
Եղեգիս
Եղեգիսի Զորաց եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)
Արատեսի վանք
Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
Արատեսի ջրվեժներ
Խաչոց Ձոր
Օրբելյանների քարավանատուն
Արփա-Սևան հանդիպման վայր
Վաղաշեն
Սևանա լիճ
Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝
1.Առաջին օրվա սնունդ՝ նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը: 2.Ջուր՝ 1լ անհատական շշով: 3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսապարկից ավել չեք վեցնում: 4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոցներ, դիմակներ 5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց 6. Հագուստ 3 օրվա համար (տաք բաճկոն), լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ 7. Քնապարկ 8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ, քսուք մոծակների դեմ 9. Լապտեր 10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ
Ծրագիր՝
Օր առաջին- Օգոստոսի 17
08։00-Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում- պատասխանատու ՝ Աչեր Բաստաջյան 08:30- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից 10:00- կանգառ Արփայի հովտում, թեթև նախաճաշ 11։00-Սմբատաբերդ, բարձունքի հաղթահարում 13։00- Եղեգիսի Զորաց եկեղեցի 14:30-Ժամանում Արատես, Իրերի տեղավորում, սենյակների մաքրում 15:00- Տարածքի և միջավայրի խնամք 15:30- Ճաշ 16:30- Հանգստի ժամ 18:00-Մեղրաքամի ծես 20:00-Ընթրիք 21:00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ 22:00-Քուն
Օր երկրորդ- Օգոստոսի 18
08:00- Վերկաց, անձնական հիգիենա 08:30- Նախավարժանք 09:00- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն 10:00- Նախաճաշ 11:00- Քայլք Խաչոց ձոր, լող Արատեսի գետում 13:00- Ծառերի և ծաղիկների խնամք, խոտերի հավաքում 15:00- Ճաշ, հանգիստ 16:30- Ազգային խաղեր, հայրենագիտական քննարկում 18:00- Խաղողօրհնեքի ծես, երգուսուցում 19:00- Թոնրի վառում 20:00- Ընթրիք 21:00- խարույկ, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում 22:00- Քուն
6-10 տարեկան ճամբարականներ էին հավաքվել այսօր։ Ամեն մեկը յուրովի մի աշխարհ՝ հետաքրքիր, գունեղ, հավեսով….
Սովորողներն իրար հետ ծանոթացան, ողջունեցին իրար և սկսեցինք տրամադրող, ուրախ երաժշտության տակ ակտիվ մարզվել, թռչկոտել: Մեր դպրոցի կանաչ տարածքը մեր հոգատարությանն էր սպասում: Մեր գործն ավարտելուց անմիջապես հետո անհամբերությամբ հագանք լողազգեստները և հայտնվեցինք ջրում:
Մեր ճամբարականները շա՛տ ակտիվ են․․
Մեծով, փոքրով սկեսինք անուշահամ մեր ծիրանները հավաքել։ Ընկեր Սեդայի հետ երգեցինք, հավես տրամադրությամբ պատրաստեցինք ամենահամեղ թաթիկաչիրը։
Տեսանյութը ստորև․
Այնուհետև օրը շարունակեցինք մուլտֆիլմ դիտելով, տրամաբանական խնդիրներ քննարկել-լուծելով․․․
Մեր «Ելք» ստուգատեսն ամփոփեցինք քաղաք Աշտարակում։ Երրորդ դասարանն ավարտած մեր սովորողների և ծնողական համայնքի հետ ճանապարհ ընկանք դեպի Մուղնիի Սբ.Գևորգ եկեղեցի։ Եկեղեցում աղոթեցինք, երգեցինք, այնուհետև Սաղմոսավանքի գեղեցիկ բակում կոմիտասյան երգ ու տաղով, խաղերով, նկարչական պլեներով հավես օր ունեցանք
Այս տարիների ընթացքում նոր բացահայտումների գեղեցիկ ճանապարհ եմ անցել։ Կրթահամալիրում ձեռք բերած շատ հմտություններն օգնում են շարունակել մանկավարժի լուսավոր ճանապարհը։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։ Կրթահամալիրում կարևոր ձեռբերումս համարում եմ ՝ ճամփորդելը։ Որպես երկարացված օրվա կազմակերպիչ մասնկացել եմ, դասարանական բոլոր ճամփորդություններին։ Հղումը տես՝ բլոգում։
Մասնագիտությամբ ՝ արվեստաբան եմ, երբ հայրենագետ ՝ Սոնա Փափազյանը առաջարկեց մեկ շաբաթ փոխարինել իրեն, դժվար է նկարագել ոգևորությունս։ Այդ մի քանի ճամբարային օրերի ընթացքում իրականցրել եմ հետևյալ նախագծերը․
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, լողափնյա ճամբարի մասնակիցներ
Ժամկետը՝ շուրջտարյա
Նպատակը` Սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։
Խնամել դպրոցի կանաչ տարածքները։
Ընթացքը՝ Ուսումնասիրում ենք դպրոցի, բակի ծաղիկները, բույսերը։ Ժամանակակից առցանց ծրագրերի միջոցով բացահայտում ենք բույսերի, ծաղիկների առանձնահատկությունները։
Ճամբարականները բաժանվում են խմբերի։ Մի խումբը ջրում , խնամում է դպրոցի ծաղիկները ։
Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային ջրային հմտություններ։
Խնդիրներ՝ Ջրային էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
Ընթացքը`
1 Ջրի մեջ դնում ենք օղակներ, մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից պետք է անցնի այդ օղակների միջով: Հաղթում է Վարժությունը ճիշտ և արագ վերջացրած խումբը:
2 Ջրի մեջ դնում ենք երկու օղակ և փոքր գնդակներ: Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ պետք է հնարավորինս շատ գնդակ դնի օղակի մեջ: