Рубрика: Без рубрики, Ուսումնական պրակտիկա, Ուսուցչի օրագիր, Կամավորական աշխատանք

Պրակտիկա օր երրորդ

Պրակտիկայի հերթական օրը անցավ բուռն և հագեցած։ Այսօր օրը սաները սկսեցին բակում, օգնեցին դաստերակներին, որից հետո սկսեցին նկարել, ես ինքս շատ եմ կարևորում նկարչության դերը երեխայի կյանքում, քանի որ նկարչության միջոցով աշակերտների մեջ զարգանում է հետաքրքրություն արվեստի նկատմամաբ նաև ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։

Այնուհետև ուսուցողական մուլտֆիլմ նայեցինք, որից երեխաները ստանում են հետաքրքիր տեղեկություններ տարբեր առարկաների և երևությունների մասին։

65280490_704891176610632_3992592810858512384_n (1).jpg

Իսկ վերջում եկավ երեխաների ամենասպասված լողալու ժամը․ այսօր Տիկին Մարինեն հետաքրքիր խաղեր էր կազմակերպել ջրում։ Երգեցին և հետաքրքրաշարժ ժամանակ անցկացրեցին ջրում։

65182991_629373200913448_3053095287821172736_n.jpg

 

65310958_702412740209769_3296002377336750080_n.jpg

65582444_1166753746860772_4008828830914445312_n.jpg

Оставить комментарий