Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսվել է քանդակագործության փառատոնը և այս տարի Վիգեն Ավետիսի հյուրն է արտասովոր մտածողության տեր քանդակագործ ՝ Գրիգոր Մանուկյանը։Վարպետը ապրում է իր սիրելի գյուղում ՝ Վարդաբլուրում, որտեղ էլ ստեղծագործում է վերջին տարիներին։ Եվ այս օրերին հանգրվանել է մեր սիրելի Արևմտյան դպրոցում։ Հենց այստեղ էլ եղավ մեր հանդիպումը։
Ծնվել է Բեյրութում, երկար ժամանակ ապրել է Ամնում և Էստոնիայում։ Իսկ կյանքի վերջին տարիներին վերադարձել է իր Հայաստան սիրելի ՝ Վարդաբլուր։
Մոնումենտալ ստեղծագործություններով փորձում է ցույց տալ մարդկային կյանքը իր դիտարկումներով։
Կյանքով լի, ուրախ Գրիգոր պապը այնքան քնքշորեն էր խոսում մոր մասին և այս տարիքում էլ իրականացնում է պաշտելի մոր երազանքը։ Մայրը ցանկացել էր, որ տղան ջութակահար դառանա։ Նա ասաց․
— Նվագելիս մորս եմ հիշում։
Այնքա՜ն կարոտ կար Գրիգոր պապի աչքերում։
Մեծ ցավ եմ զգում, որ այսօր շատ քչերը գիտեն նման արվեստագետների մասին և այս փառատոնը ազդակ կլինի, որ մենք սկսենք ճանաչել ժամանակակից արվեստագետներին իրենց կենդանության օրոք։
Հուսով եմ, որ շուտով Գրիգոր Մանուկյանը կունենա իր անհատական ցուցահանդեսը այստեղ։