Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։
Ապրում եմ կենտրոն համայնքում, մասնավորապես Տիգրան մեծ փողոցում։ Ակամայից գրելով իմ թաղամասի մասին հիշեցի նկարիչ Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի հայտնի աշխատանքը «Կինը իմ թաղամասից» կտավը։
Իմ բակում, փողոցում սիրում եմ ամեն մի անկյուն,որոնք ինձ այնքան հարզատ են։ Կփոխեյի շատ բան, առաջինը կավելացնեի․
- բնությունը, ծառերը, ծաղիկները։
- միջավայրի խնամքը
- հաճախ ժպտացող մարդկանց
Եվ կուզեի դադարեր անվերջ իրականցվող շինարարությունները։
Կցանկանայի մարդիկ սկսեն գնահատել և պահպանել ազգայինը։ Օրինակ Ֆիրդուս թաղամասը, որտեղ կան եզակի ճարտարապետական շենքեր ամբողջով փակվել է և վերծվել է տոնավաճառի։ Ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է լավագույն կտավները, կան բազում խնդիրներ, և ամենամեծ խնդիրը ջեռուցման համակարգն է, որի պատճառով վնասվում է կտավները։
Իմ ամենասիրելին ՝ Աբովյան փողոցն է, ուր շատ եմ սիրում զբոսնել։ Հետաքրիքիր ներքին ձգողականություն ունի այդ փողոցը ինձ համար։ Այն ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։Տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։ Ճարտարապետներ Ա. Վասիլևի և Վ. Սիմոնսոնի հետ միասին Վ.Միրզոյանի նախագծած հասարակական շենքերից է Արական գիմնազիան, որտեղ ներկայումս «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է գտնվում` Աբովյան փող. 2 հասցեում (1916թ., 1953-1977թթ.)։ Այն իրենից ներկայացրել է ընդարձակ ուղղանկյուն համալիր` ներքին բակով։ Ներկայումս շինության սկզբնական տեսքից պահպանվել է միայն Աբովյան փողոց կողմնորոշված սև տուֆակերտ ճակատը։ 1920 թվականից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով. Ցեղասպանության տարիներին այստեղ գործել է աղջիկների մանկատուն, ավելի ուշ` Պետական հանրային գրադարանը, Հայաստանի գրողների տունը, Երևանի մշակույթի տունը։ 1932 թվականից գիմնազիայի հանդիսասրահը դարձել է Հայ ֆիլհարմոնիայի դահլիճ։
Սիրում եմ Երևանիս ամեն մի անկյունը, ծնվել, ապրում և ապրելու եմ ի՛մ սիրելի, ջերմ Երևանում։