․․․․․․Եթե ուսուցիչը սերը ունի միայն գործի նկատմամբ, նա լավ ուսուցիչ կլինի։ Եթե ուսուցիչը սեր ունի միայն աշակերտի նկատմամբ, ինչպես հայրը, մայրը, նա ավելի լավ կլինի այն ուսուցչից, որը կարդացել է բոլոր գրքերը, բայց չունի սեր ոչ գործի, ոչ էլ աշակերտի նկատմամբ։ Երբ ուսուցիչն իր մեջ մարմնավորում է սեր գործի և աշակերտի նկատմամաբ, նա է կատարյալ ուսուցիչը։
Լև Տոլստոյ
Օրը սկսվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից ներկայացված պլանի։ Արդեն մեկ տարի է աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և երկրորդ անգամ եմ անցնում մանկավարժական մուտքի ճամբար։Ուրախ եմ, որ նորից եմ անցնում, քանի որ ամեն անգամ ձեռք ես բերում նոր գիտելիքներ և, որ ամենակարևորն է ընկերներ։
Եղանք Հյուսիսային և Մայր դպրոցում։ Շրջեցինք դպրոցներով ընկեր Շամիրամը նորեկներին ներկայացրեց կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրը։
Այսօր Ջուլիետտա Ղազարյանի հետ սովորեցինք «Բաղը քաղինք», «Քաղենք խաղող» երգերը և«Բուլուլ», «Թաշկինակներով պար» ազգային պարերը։
Մի փոքր հանգստից հետո ընկեր Հասմիկի օգնությամբ սկեսինք աշխատել իմ շատ սիրելի նյութի՝ կավի հետ։ Պատրաստեցինք հետաքրքիր զարդեր։