Рубрика: Без рубрики, Մուտքի ճամբար

Մանկավարժական ճամբար 13․08․2020

Օրը սկսեցինք  Մայր դպրոցում հեծանվային պարապմունքով։Մենք հաճախ մոռանում ենք մարզվելու կարևորության մասին, ընկեր Հասմիկի հետ առավոտյան մի լավ մարզվեցինք, որից հետո յուրաքանչյուրս ընտրեց իրեն հարմար հեծանիվ ու սկսեցինք վարել։

Հանդիպեցինք տիկին Շողիկին ջերմոցում։ Նա մեզ ներկայացրեց բույսերը ճիշտ խնամելու, ջրելու, տեղափոխելու կարգը։ Օգնեցինք տիկին Շողիկին այգում և հավաքեցինք խոտաբույսերը։

Օրը նշանավոր էր խաղողի և գինու դպրոցում, ընկեր Արտակի և Շուշանի հետ   հանդիպումով: Ընկեր Շուշանը մի փոքր ներկայացրեց գինու պատմությունը, իսկ ընեկեր Արտակը ծանոթացրեց թե ինչպես են գինի պատրաստում։ Իսկ վերջում եղավ անմահական գինու համտեսումը։

Մեր ճամբարային օրը ավարտվեց ընկեր Անուշի հետ քննարկմամբ։ Այս անգամ քննարկեցինք Ղ․ Աղայանի ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ հոդվածը, իսկ տանը հանձնարարված էր կարդալ և վերլուծել ՝ «Մանկական անհաջողությունների պատճառները» և՝ Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)։

 

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)

Դոկտոր Ֆրեյդն արդեն ծեր էր, երբ նրան այսպիսի հարց տվեցին.

-Կյանքում ի՞նչն է պետք լավ անել: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է պետք անել ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելու համար:

-Lieben und arbeiten,- կտրուկ, ծերունավարի պատասխանեց Ֆրեյդը:

Իհարկե, բոլորն ակնկալում էին, որ դոկտորը լուրջ փաստարկներ կներկայացնի հոգեվերլուծության կարևորության, անգիտակցականի մեջ խորանալու մասին, կսովորեցնի վերլուծել սեփական թաքնված էրոտիկ ցանկությունները և խորհուրդ կտա ուսումնասիրել ենթագիտակցությունը:

Իսկ նա պարզապես պատասխանեց. «Սիրել և աշխատել»: Եվ վերջ: Եթե սիրես և աշխատես լավ, ապա ստիպված չես լինի բուժվել հոգեվերլուծողի մոտ կամ այցելել հոգեբույժի: Որովհետև սիրել և աշխատել լավ՝  կարող է միայն մտավոր և հոգեպես առողջ մարդը: Եվ դա թույլ կտա նրան առողջ մնալ:

🔻Առանց պարտադրանքի ազատ աշխատանքը, որը համապատասխանում է մեր ընդունակություններին և հնարավորություն է տալիս լավ վաստակել՝  առողջության և երկարակեցության գրավականն է:

🔻Ուրիշին անձնուրացորեն սիրելու կարողությունն առանց վայրի խանդի և առանց պահանջներ ներկայացնելու՝  նույնպես հոգեկան առողջության գրավական է:

Եթե մարդը լավ է կատարում իր աշխատանքը և բավարարվածություն է ունենում արդյունքներից և, եթե նա ամբողջ սրտով սիրում է ինչ-որ մեկին՝ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի:

Սրանք երջանկության հիմնական բաղադրիչներն են, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ էլ չենք: Բայց այն կա: Երջանկությունն ինքդ քո և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեջ է: Մնացած ամեն ինչ չի կարող վնասել և ոչնչացնել, քանի դեռ մենք ի վիճակի ենք «Lieben und arbeiten», ասել է թե՝ սիրել և աշխատել լավ:

Բայց սա հեշտ տրվող հմտություն չէ, պահանջում է դժվարին ուղի, լրացուցիչ ջանքեր: Ոչ ոք չի գա և մեզ երջանիկ չի դարձնի. միայն մենք ինքներս կարող ենք դրան հասնել: Եթե սովորենք սիրել և աշխատել լավ, ասել է թե ճիշտ՝ ամեն օր ջանք գործադրելով և ինքերս մեզ վրա աշխատելով…

Վերլուծություն

Ֆրեյդը հեշտորեն ցույց է տալիս երջանիկ լինելու ճանապարհը,ասելով, որ սիրելով և լավ աշխատելով մարդը և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես առողջ է լինում։Սակայն այդ ճանապարհը, երբեմն շատ դժվարին է լինում։Մարդը շատ ժամանակ կախված միջավայրից կամ որևէ այլ հանգամանքների բերումով չի կարողանում զբաղվել նրանով ինչ իսկապես իրեն երջանիկ է դարձնում։Հաճախ մասնագիտությունը, որը մենք ընտրում ենք մեր ապագան բարեկեցիկ դարձնելու համար չի տալիս սպասվելիք արդյունքը և ստիպված ենք լինում այլընտրանքի։

Այսինքն զբաղվում ենք նրանով ինչը մենք ոչ թե սիրում ենք այլ կատարում ենք միայն լավ արդյունքի հասնելու համար։Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք ,որը կատարում ես լավ ի վերջո նաև դառնում է սիրելի, քանի որ այդ աշխատանքում ուժ և եռանդ ես ներդնում։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

250px-john_holt_educatorՊնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

  • Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:

Յուրաքանչյուր երեխա յուրովի է իր հետաքրքրություններով և առանձնահատկություններով։ Ուսուցիչը պետք է կարողանա  հետաքրքիր կազմակերպել ուսումնական պրոցը, որպեսզի ներգրավի բոլոր սովորողներին։

  • Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք, այնինչ մեզանից շատերին դեռ մանկուց ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի:

Համամիտ եմ այս պնդման հետ այո, պետք է սովորել վստահել: Առաջին հերթին պետք է լսել միմյանց, հասկանալ, թե ինչ է ցանկանում, վախենում կամ անհանգստանում։

  • Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները:

Համամիտ եմ քանի որ սխալ տեսակետ է։ Շատ ծնողներ անկախության մեջ վտանգ են տեսնում, բայց պետք է ազատությունն ընդունեն, որպես ինքնուրույնություն։

  • Առաջին հերթին մանկավարժը պետք է ձգտի տեղ նախապատրաստել՝ ֆիզիկական, մտավոր և զգայական տարածություն, որտեղ աշակերտները հնարավություն կունենան համեմատաբար հետաքրքիր կյանքով ապրելու: Հետո ուսուցչի գլխավոր գործը տեսնելն է, թե ինչով են աշակերտները զբաղվում այդ տարածքում:

Երեխայի առանձնահատկությունները հասկանալու համար պետք է նրանց ուսումնասիրել։ Երեխաներին հարկավոր է ուսումնասիրել գործունեության մեջ, ուսուցման և զարգացման պրոցեսում։ 

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ.

  • Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Համամիտ չեմ, այս պնդման հետ քանի որ արդյունավետ մեթոդների դեպքում երեխաները կարող են շատ նյութ յուրացնել։ Պետք է հաշվի առնել սովորողի առանձնահատկությունները, լինել համբերատար։