Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին։ Միայն լավ մարդ լինելը քիչ է լավ ուսուցիչ լինելու համար։ Անձի զարգացման և ձևավորման կարևոր խթանը միջավայրն է։ Շատ հաճախ դպրոցից է կախված երեխաների անձնային որակները, քանի որ նրանք մեծ մասը անց են կացնում դպրոցում։
Ուսուցումը ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղված գործընթաց է, որի ընթացքում իրականցվում են դպրոցականի կրթությունը, դաստիրակությունը և զարգացումը։ Մարդիկ տարբերն են, յուրաքանչյուրը ունի իր հետաքրությունները։ Եվ լավագույն արդյունքի համար ուսուցիչը պետք է աշխատի տարբեր մոտեցումներ ցուցաբերել յուրաքանչյուր անձի նկատմամբ, որն էլ կապահովի ոչ միայն աշակերտների և ուսուցիչների միջև համագործակցություն այլ նաև կստեղծվի ջերմ միջավայր,դա էլ իր հերթին կնպաստի կրթական համալիրի բարելավմանը։
Ի՞նչ է կարողանում անել դպրոցը։ Դպրոցը մեզ տալիս է լայն շփման շրջանակներ,մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ,ուսուցիչներ ովքեր սովորողների համար դառնում են ոգեշնչման և նոր ոլորտներ բացահայտելու աղբյուր,միջոցառումներ, որտեղ կարողանում է իրեն դրսևորել երեխան ցույց տալով այն գիտելիքները, որը կուտակել է ուսման շրջանում։
Մեծ մասամաբ նաև ուսուցչից է կախված երեխան լա՞վ ,թե՞ վատը կդառնա։Պետք է սիրել աշխատանքը, երեխաներին, լինել սովորողների լավագույն բարեկամը, ընկերը։Աշխատելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ինձ համար բացահայտեցի նոր որակներ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։ Արդեն մեկ տարի է ինչ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում, իսկապես նախանձելի դպրոց է։ Քանի որ այստեղ սովորեցնում են սիրել, սիրում և սեր են սերմանում, կրթահամալիրը ստեղծում և ոգեշնչվում է ստեղծածով։
Հանրակրթական դպրոցների հիմնական խնդիրն է, որ պետք է սովորել գիտելիք ձեռք բերելու համար, այլ ոչ թե պարզապես լավ գնահատականի։ Մենք միշտ մտածում ենք, որ լինելով դպրոցում մեր երեխաները պաշտպանված են ամեն ինչից, բայց հենց այնտեղ են նրանք բախվում դժվարությունների։Երեխաները հաճախ անտեսվում են ուսուցչի կողմից, չեն կարողանում ներգրավվել իրենց հասակակիցների շրջապատ և նրանք աստիճանաբար մեկուսանում են,դառնում սոցիալական առումով ոչ ակտիվ և դա նաև ազդում է նրանց կրթության որակի վրա։ Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։
Շատ ժամանակ երեխաները դպրոցում ենթարկվում են հոգեբանական ճնշման, որն էլ հետագայում հանգեցնում է մեծ խնդիրների։ Երբ որևէ բան սխալ ես անում, հայտնվում ես ծիծաղելի իրավիճակում, ուսուցչի խնդիրն է կանխել դա, այլ ոչ թե խթան հանդիսանալ այդ գործում։