Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Հենրի Միլեր «Խեցգետնի արևադարձը»

Արվեստագետը միշտ էլ մենակ է, եթե, իրոք, արվեստագետ է: Միակ բանը, որ պետք է արվեստագետին, մենությունն է:

Մեջբերումներ գրքից․

  • Կյանքն ամենուր շարունակվում է: Կյանքը միշտ էլ շարունակվում է: Երևի ուր էլ գնամ, դրամա է: Մարդիկ ոջիլների պես են. մտնում են մաշկիդ տակ և տեղավորվում: Քորվում ու քորվում ես արյունոտվելու աստիճանի, բայց անզոր ես ընդմիշտ ազատվել ոջիլներից: Ամեն տեղ էլ, ուր գնում եմ, մարդիկ իրենց կյանքը խառնաշփոթ են դարձնում: Ամեն մեկը իր անձնական ողբերգությունն ունի: Դժբախտությունը, տաղտուկը, վիշտը, ինքնասպանության միտքը հիմա արյան մեջ են: Մթնոլորտը հագեցած է աղետի, հուսալքման, ապարդյունության շնչով: Քորվիր ու քորվիր, մինչև  որ մաշկահան լինես: Ինչևէ, դա առույգություն է տալիս ինձ: Վհատվելու կամ ընկճվելու փոխարեն հաճույք եմ ստանում: Ես նորանոր աղետների, ավելի մեծ փորձանքների, ավելի տպավորիչ ձախողումների եմ կարոտ: Թող աշխարհը փուլ գա, թող բոլորը քորվեն մահու չափ:
  • — Ամենազո՜ր Աստված, այս ի՞նչ օրն եմ ընկել: Մարդիկ, դուք ի՞նչ իրավունք ունեք իմ կյանքը տակնուվրա անել, գողանալ ժամանակս, փորփրել հոգիս, ծծել մտքերս, ինձ դարձնել ձեր ընկերակիցը, մտերիմն ու տեղեկատու բյուրոն: Ու՞մ տեղն եք դրել ինձ: Վարձու զվարճաբա՞ն եմ, որն ամեն երեկո պարտավոր է ինտելեկտուալ ֆարս խաղալ ձեր անմիտ քիթումռութների առաջ: Ստրու՞կ եմ, որին գնել ու պահում են ձեզ նման դատարկապորտների դիմաց սողալու և իր ամբողջ կարեցածն ու իմացածը ձեր ոտքերի տակ դնելու համար: Հասարակաց տան աղջի՞կ եմ, որը պետք է փեշը բարձրացնի կամ շապիկը հանի թանկ կոստյում հագած առաջին իսկ տղամարդու պահանջով:
    Ես մի մարդ եմ, ով կուզենար հերոսական կյանքով ապրել և աշխարհը, իր տեսակետից, ավելի տանելի դարձնել: Եթե թուլության, թալկացման, նեղության պահին ազատություն եմ տվել զգացմունքներիս` բառերի մեջ սառած հրկեզ ցասմանը, պատկերներում դրոշմված կրքոտ երազանքին, խնդրեմ, ընդունեք` ինչպես կուզեք… բայց ինձ հանգի՛ստ թողեք:
    Ես ազատ մարդ եմ և ազատությանս կարիքն ունեմ: Ես պետք է մենակ լինեմ: Պետք է առանձնության մեջ մտորեմ ամոթիս և հուսահատությանս մասին: Արևն ու փողոցների սալարկը ինձ հարկավոր են առանց ուղեկիցների, առանց խոսքուզրույցի,  ես պետք է ինքս ինձ հետ առանձին մնամ, միայն սրտիս երաժշտության ուղեկցությամբ: Ի՞նչ եք ուզում ինձնից: Երբ ասելիք ունեմ, տպագրում եմ: Երբ տալիք ունեմ, տալիս եմ: Ձեր քննախույզ հետաքրքրասիրությունից սիրտս խառնու՜մ է: Ձեր գովաբանությունները նվաստացնու՜մ են ինձ: Ձեր թեյը թունավո՜ր է: Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ: Միայն Աստծու առաջ եմ պատասխանատու, եթե Նա գոյություն ունի՛:-Պապին
  • Արվեստի էությունն էլ հենց մինչև վերջ գնալն է: