Ինձ համար հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից, իսկ հայրենիքը ճանաչելու համար պետք է շատ ճամփորդել: Իմ աշխատանքի մեջ ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ , թե մեր սեբաստացի սովորողներն ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում հերթական ճամփորդությանը։ Մեծ երանություն է նրանց ուրախ ու ոգևորված դեմքերը տեսնելը:
Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, Տիար Բլեյանը մի խոսք ասաց , որն էլ ինձ համար դարձավ որպես կարգախոս` «Սովորողին պետք է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքը սիրելով ,ճանաչելով է կրթվում»․․․․ Այս գաղափարը շատ է օգնում ինձ աշխատանքիս մեջ: Փորձում եմ սովորողներին հնարավորինս շատ մոտեցնել մեր հայրենիքին, նրա պատմությանը, մշակութային արժեքներին…
Դեռ վաղ հասակից պետք է մեր սովորողները սիրեն և ճանաչեն հայրենիքը: Պետք է օգնել նրանց ճանաչել մեր հոգևոր արժեքները, մշակութային հարստությունները , որպեսզի նրանք էլ իրենց հերթին սիրեն ու պահպանեն այն :
Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։ Ինձ համար առաջնային սկբունքներից է սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների, ազգայինի նկատմամբ, ինչպես նաև քննարկումների միջոցով նպաստել նրանց վերլուծական մտածողության զարգացմանը: Պետք է օգնել, որ գնահատվի մեր մշակութային արժեքները և կարևորվի հաջորդ սերուդներին փոխանցելու կարևորությունը…
Այս ընթացքում սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են իրենց տոհմածառը, ազգանվան ծագումը…
Տիար Գևորգ ջան, մեծ սիրով ինքս էլ մեր ընկերներից սովորում եմ, մեծ հետաքրքրություն և սեր ունեմ «Հայրենագիտություն» առարկայի նկատմամբ, շատ կարևորում և գնահատում եմ իմ աշխատանքը…
Եվ այս ամենն էլ կօգնի ինձ, որ հաջողեմ ու ամեն բան ըստ արժանվույն անեմ : Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուր խորհրդի, ուղղորդման համար…