Рубрика: Ճամփորդություններ

Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում

Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:

Համակարգող՝ Անի Ենգոյան
Օգնական՝

Մասնակիցներ՝    Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորողներ,

Օր՝  նոյեմբերի 22

Արևմտյան դպրոցի 4․2 դասարանի սովորողներ, օր՝ նոյեմբերի 15


Ճամփորդության տևողությունը՝ 10:30-14:00
Ճամփորդության երթուղին՝  Բաբաջանյան փողոց, Բախշյանի այգի- Իսակովի Պողոտա-Գրիգոր Լուսավորիչ Փողոց-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի Պողոտա
Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի, հայ գրերի գյուտի, մագաղաթի և որդան կարմիրի մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:

Որոնողական աշխատանքներ՝ 

Արդյունք՝ Կտեսնենք իրական մագաղաթյան մատենագրության նմուշներ, հայ մշակութային կարևոր արժեք ներկայացնող պատմական իրեր, կծանոթանանք Մատենադարանի՝ որպես եզակի կառույց, ճարտարապետությանը։ Կսովորենք թանգարաններ այցելելու մշակույթը։
 Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:

Մասնակիցներ՝

Рубрика: Без рубрики

Որդան կարմիր

DSC03933cop copygayane Karagyan
UmjdUSjHwNScb9MobdGKMBe6JA

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Դիտել ՝ տեսանյութը։

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

07-11․11․2022 աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-14։40Ճաշ

15։00- 16։10 <<Արևորդի>> միջազգային բնապահպանական փառատոն՝ Կրկին երազել

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «07-11․11․2022 աշխատակարգ»