Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։ Ինձ համար առաջնային սկբունքներից է սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների, ազգայինի  նկատմամբ,  ինչպես նաև  քննարկումների միջոցով նպաստել նրանց վերլուծական մտածողության զարգացմանը: Պետք է օգնել, որ գնահատվի մեր  մշակութային արժեքները և կարևորվի  հաջորդ սերուդներին փոխանցելու կարևորությունը… 

Այս ընթացքում սովորողները մեծ հետաքրքրությամբուսումնասիրում են իրենց տոհմածառը, ազգանվան ծագումը…

Դասավանդում եմ 4․1 և 4․2 դասարաններին

Рубрика: Ծեսեր

Ազգային, բակային խաղեր

Երկարացված օրվա ճամբարականների առօրյայի մասն են կազմում բակային, ազգային խաղերը: Այսօր 4-րդդասարանի սովորողները համագործակցային նախագծի շրջանակում խաղացին ազգային, բակային խաղեր՝ պարան քաշոցի և աղջիկ փախցնոցի:

Рубрика: Ճամփորդապատում

Մատենադարան

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.1 դասարանը։ Նախապես պատրաստվել էին թանգարան այցելությանը որոնողական աշխատանքները ՝ այստեղ։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Սովորողների պատումները ՝