
Երկուշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։30-14։50 Ճաշ
15։00- 16։10 Տրամաբանական խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում

Երկուշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։30-14։50 Ճաշ
15։00- 16։10 Տրամաբանական խաղեր
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Հայաստանը պետք է զգալ, սիրել և բացահայտել։ Դեռ վաղ հասակից պետք է մեր սովորողները սիրեն և ճանաչեն հայրենիքը: Պետք է օգնել նրանց ճանաչել մեր հոգևոր արժեքները, մշակութային հարստությունները , որպեսզի նրանք էլ իրենց հերթին սիրեն ու պահպանեն այն :
Առաջարկում եմ կարդալ սովորողների հետաքրքիր աշխատանքները։
Հարցազրույց պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ Կոմիտաս ծննդավայր Քյութահյայից— Միքայել Քեշիշյան
Լրամշակվում է
Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ գլխավոր դերակատարումն ունեն: Գրիգոր Լուսավորչի օրոք հայերը՝ քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանակներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմություն»-ից մեզ են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին: Այժմ փորձենք նրանց կյանքի ու գործունեությանը փոքր-ինչ մանրամասն ծանոթանալ:
Գրիգոր Լուսավորիչ
Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների(խանգարողների), չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյա թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:(Արշակունիների դինաստիայից)
Պատմում են, որ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Տրդատը շատ էր չարացած, անընդհատ վատ բաներ է անում, քրիստոնյաներին է նեղացնում ու այդ ընթացքում ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը շատ անգամներ տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, ով այդ ժամանակ բանտարկված էր: Գրիգոր Լուսավորիչը այդ փոսում է մնում 13 տարի: Ըստ խոսակցությունների, նա ողջ է մնում, քանի որ մի ծեր կին, թաքուն ուտելիք էր գցում փոսի մեջ:
Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում: Նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում(մկրտվում) է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, քանդել է տալիս հեթանոսական տաճարները, դրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:
Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ:
Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։
Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․
Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն ձևականորեն էին քրիստոնյան, երկրում եղած գրքերը հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը բոլորի համար կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո, 405թ. վերադարձավ հայրենիք, Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը, որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում: Եկեղեցիները դառնում են դպրոցներ, որտեղ սկսում են սովորացնել հայերեն: Առաջին հայատառ նախադասությունը Աստվածաշնչից էր, Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը նշանակում էր՝ ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է 36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10…. Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:
Հարցեր և առաջադրանքներ
Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որ․․․․․

Նախագծի ընթացքում ուսումնասիրելու ենք հայկական խոհանոցը և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնասիրելու ենք ծեսի և հարիսայի պատմությունը, թե ինչու՞ ենք հայերը հենց հարիսա պատրաստել:
1.Ընտրի՛ր հայկական ազգային- ավանդական խոհանոցից որևէ ուտեստ( կարող է լինել աղանդեր)։
2. Բաղադրատոմսը տեղադրիր բլոգումդ, գտի’ր այդ ուտեստի ծագումը, բացատրությունը։ Հայաստանի ո՞ր տարածաշրջանում է այն տարածված և ամեն բան, ինչ վերաբերում է այդ ուտեստին։
3. Պատրաստի’ր ընտրածդ բաղադրատոմսով ուտելիքը ընտանիքիդ անդամներից ում հետ կուզես։
4 . Նկարահանի’ր ընթացքը: Ցանկալի կլինի պատրաստես ֆիլմ։ Եթե չկարողանաս, տեղադրի’ր նկարաշար` սկիզբ, ընթացք ու ավարտ նկարագրող։
5. Պատրաստման ընթացքը նույնպես հրապարակիր բլոգումդ:
6. Հղումն ուղարկի՛ր ինձ։
Հետաքրքիր է…
Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:
Շատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:
Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:
Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:
Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:
Մանրամասն՝ armgeo կայքում
Նախագիծը ՝ Սոնա Փափազյանի բլոգից

Օրը՝ Հոկտեմբերի 7
Սկիզբը՝ 15։30
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ
Նպատակը, խնդիրները՝
Ընթացքը՝ Կենդանիների համար կերի ձեռքբերում, կերակրում, ձիավարության անվտանգության կանոնների մասին դասընթաց Էդմոն Փաշինյանի հետ, ձիավարություն։

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:
Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։ Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
2. Ւ՞նչ է դարը:
3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
Լրացուցիչ աշխատանք
Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝
66թ., 301թ., 2019թ., 405թ., 451թ., 1031թ., 1890թ., 1900թ., 678թ., 980թ., 760թ., 540թ.:
Առասպելներ, Արա Գեղեցիկ և Շամիրամ
Ճամփորդություն՝
Գիտելիքի օրը՝ բարձունքին— Թեղենյանց վանք

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(Զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք, (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:
Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:
— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:
— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:
— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:
Իմաստունը պատասխանում է.
— Մեկ հատ խոշոր գիրք:
— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:
— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:
Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։
Մայիսի 22-26/ ամբողջ շաբաթվա համար
Անում ենք հայրենագիտություն առարկայի ուսումնական երրորդ շրջանի հաշվետվությունը։
Երկուշաբթի գրելու ենք ինքնաստուգում:
Մայիսի 13-19/ ամբողջ շաբաթվա համար/
Մայիսի 8-12/ ամբողջ շաբաթվա համար/
Սովորել Ժողովուրդ, արքաներ, հերոսներ և ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ թեմաները։
Ապրիլի 25-28-/ ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի օրը պատասխանում եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ թեման։
Ապրիլի 17-21-/ ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի օրվա համար կատարել հետևյալ առաջադրանքը․
Ապրիլի 10-14-/ ամբողջ շաբաթվա համար/
Ապրիլի 3-7-/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 27-31 -/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 20-24 -/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 13-17 -/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 6-10- -/ ամբողջ շաբաթվա համար/
Փետրվարի 27-Մարտի 3-/ ամբողջ շաբաթվա համար/
Փետրվարի 20-24/ ամբողջ շաբաթվա համար/
Փետրվարի 13-17/ ամբողջ շաբաթվա համար/
Նայել հետևյալ մուլտֆիլմը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/
Փետրվարի 6-10/ ամբողջ շաբաթվա համար/
Նայել հետևյալ մուլտֆիլմը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/
Հունվարի 31-փետրվարի 3/ ամբողջ շաբաթվա համար/
Հունվարյան ստուգատեսային ճամբար- Հունվարի 9-հունվարի 31
Դեկտեմբերի 12- 16/ ամբողջ շաբաթվա համար/
Դեկտեմբերի 5- 9/ ամբողջ շաբաթվա համար/
Նոյեմբերի 28 -դեկտեմբերի 3/ ամբողջ շաբաթվա համար/
Նոյեմբերի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի 14․11- Դասարանում քննարկում ենք «Որդան Կարմիր» և Մագաղաթ թեմաները։
Ծանոթացեք նախագծին և սկսեք աշխատել — Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ
Նոյեմբերի 7-11/ ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 30-ից -նոյեմբերի 4/ ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 17-22 / ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 10-14 / ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 3- 7/ ամբողջ շաբաթվա համար/
Սեպտեմբերի 26-30/ ամբողջ շաբաթվա համար/
Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝
Սեպտեմբերի 19-23
Իմ ազգանվան պատմությունը
Երկուշաբթի- Քննարկում —Առասպելներ, Արա Գեղեցիկ և Շամիրամ
Երեքշաբթի- Առասպելներ, Արա Գեղեցիկ և Շամիրամ— նյութը կարդալ, փորձել ներկացանել բանավոր, բլոգում պատասխանել հարցերին։
Սեպտեմբերի 5-9
4.1 դասարան
Մայիսի 22-26/ ամբողջ շաբաթվա համար
Անում ենք հայրենագիտություն առարկայի երրորդ շրջանի հաշվետվությունը։
Երկուշաբթի գրելու ենք ինքնաստուգում:
Մայիսի 13-19/ ամբողջ շաբաթվա համար/
Մայիսի 8-12/ ամբողջ շաբաթվա համար/
Սովորել Ժողովուրդ, արքաներ, հերոսներ և ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ թեմաները։
Ապրիլի 25-28-/ ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի օրը պատասխանում եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ թեման։
Ապրիլի 17-121-/ ամբողջ շաբաթվա համար/
Երկուշաբթի օրվա համար կատարել հետևյալ առաջադրանքը․
Ապրիլի 10-14-/ ամբողջ շաբաթվա համար/
Ապրիլի 3-7-/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 20-24 -/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 13-17 -/ ամբողջ շաբաթվա համար/
Մարտի 6-10 -/ ամբողջ շաբաթվա համար/
Փետրվարի 27-Մարտի 3-/ ամբողջ շաբաթվա համար/
Փետրվարի 20-24/ ամբողջ շաբաթվա համար/
Փետրվարի 13-17/ ամբողջ շաբաթվա համար/
Նայել հետևյալ մուլտֆիլմը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/
Փետրվարի 6-10/ ամբողջ շաբաթվա համար/
Նայել հետևյալ մուլտֆիլմը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/
Հունվարի 31-փետրվարի 3/ ամբողջ շաբաթվա համար/
Հունվարյան ստուգատեսային ճամբար- Հունվարի 9-հունվարի 31
Դեկտեմբերի 12- 16/ ամբողջ շաբաթվա համար/
Նոյեմբերի 28 -դեկտեմբերի 3/ ամբողջ շաբաթվա համար/
Նոյեմբերի 28 -դեկտեմբերի 3/ ամբողջ շաբաթվա համար/
Նոյեմբերի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/
Ծանոթացեք նախագծին և սկսեք աշխատել — Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ
Նոյեմբերի 7-11/ ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 30-ից -նոյեմբերի 4/ ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 17-22 / ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 10-14 / ամբողջ շաբաթվա համար/
Հոկտեմբերի 3- 7/ ամբողջ շաբաթվա համար/
Սեպտեմբերի 26-30/ ամբողջ շաբաթվա համար/
Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝
Սեպտեմբերի 19-23
Իմ ազգանվան պատմությունը
Երկուշաբթի- Քննարկում —Առասպելներ, Արա Գեղեցիկ և Շամիրամ
Երեքշաբթի- Առասպելներ, Արա Գեղեցիկ և Շամիրամ— նյութը կարդալ, փորձել ներկացանել բանավոր, բլոգում պատասխանել հարցերին։
Սեպտեմբերի 5-9
4․2 դասարան