Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ի աշխատակարգ

07-11․11․2022 աշխատակարգ

14-18.11.2022 աշխատակարգ

21-25.11.2022 աշխատակարգ

Նախագծեր ՝

Արատեսյան ընկույզներ

«Թթուդրիկ» ի — հավես ծեսը մեր ճամբարում

Ազգային խաղեր

Որդան կարմիր

Մագաղաթ

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Ռադիո ՝

Իմ Սեբաստացի ուսուցիչը

Ճամփորդություններ ՝

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Ճամփորդություն. Մատենադարան— 4․3 դասարան

Քայլարշավ Հրազդանի կիրճում

Մարզա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թալին

Մատենադարան-4․1 դասարան

Փոխարինում ՝

Դասվար Քրիստինե Հովսեփյանին- նոյեմբեր 7

Рубрика: Без рубрики

Որդան կարմիր

DSC03933cop copygayane Karagyan
UmjdUSjHwNScb9MobdGKMBe6JA

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Դիտել ՝ տեսանյութը։

Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

07-11․11․2022 աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-14։40Ճաշ

15։00- 16։10 <<Արևորդի>> միջազգային բնապահպանական փառատոն՝ Կրկին երազել

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «07-11․11․2022 աշխատակարգ»

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի

Հայոց պատմության մեջ, հայերի համար այս երեք մարդիկ  գլխավոր դերակատարումն ունեն: Գրիգոր Լուսավորչի օրոք հայերը՝ քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանակներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմություն»-ից մեզ  են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին: Այժմ փորձենք նրանց կյանքի ու գործունեությանը փոքր-ինչ մանրամասն ծանոթանալ:

Գրիգոր Լուսավորիչ
Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների(խանգարողների), չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյա թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:(Արշակունիների դինաստիայից)
Պատմում են, որ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Տրդատը շատ էր չարացած, անընդհատ վատ բաներ է անում, քրիստոնյաներին է նեղացնում ու այդ ընթացքում ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը շատ անգամներ տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, ով այդ ժամանակ բանտարկված էր: Գրիգոր Լուսավորիչը այդ փոսում է մնում 13 տարի: Ըստ խոսակցությունների, նա ողջ է մնում, քանի որ մի ծեր կին, թաքուն ուտելիք էր գցում փոսի մեջ:
Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում: Նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում(մկրտվում) է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, քանդել է տալիս հեթանոսական տաճարները, դրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Մովսես Խորենացի

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա  անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ:

Հարցեր և առաջադրանքներ

  •  Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։
Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Հայրենագիտությունն ինձ համար…

Ինձ համար հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից, իսկ  հայրենիքը ճանաչելու համար  պետք է շատ ճամփորդել: Իմ աշխատանքի մեջ   ինձ  համար  ամենաոգևորիչն  այն է,  երբ  տեսնում եմ , թե մեր սեբաստացի սովորողներն  ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում  հերթական  ճամփորդությանը։ Մեծ երանություն է նրանց ուրախ ու ոգևորված դեմքերը տեսնելը:  

 Երբ նոր էի ընդունվել աշխատանքի,  Տիար Բլեյանը մի խոսք ասաց , որն էլ  ինձ համար դարձավ որպես կարգախոս` «Սովորողին պետք է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքը սիրելով ,ճանաչելով է կրթվում»․․․․ Այս գաղափարը շատ է օգնում ինձ աշխատանքիս մեջ: Փորձում եմ սովորողներին հնարավորինս շատ մոտեցնել մեր հայրենիքին, նրա պատմությանը, մշակութային արժեքներին… 

Դեռ վաղ հասակից պետք է մեր  սովորողները սիրեն և ճանաչեն հայրենիքը: Պետք է օգնել նրանց ճանաչել  մեր հոգևոր արժեքները, մշակութային հարստությունները , որպեսզի նրանք էլ իրենց հերթին սիրեն ու պահպանեն այն :  

Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։ Ինձ համար առաջնային սկբունքներից է սովորողների մոտ զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների, ազգայինի  նկատմամբ,  ինչպես նաև  քննարկումների միջոցով նպաստել նրանց վերլուծական մտածողության զարգացմանը: Պետք է օգնել, որ գնահատվի մեր  մշակութային արժեքները և կարևորվի  հաջորդ սերուդներին փոխանցելու կարևորությունը… 

Այս ընթացքում սովորողները մեծ  հետաքրքրությամբ  ուսումնասիրում  են  իրենց  տոհմածառը,  ազգանվան ծագումը… 

 Տիար Գևորգ ջան, մեծ սիրով ինքս էլ մեր ընկերներից սովորում եմ, մեծ հետաքրքրություն և սեր ունեմ «Հայրենագիտություն» առարկայի նկատմամբ, շատ կարևորում և գնահատում եմ իմ աշխատանքը… 

Եվ  այս ամենն էլ կօգնի ինձ, որ հաջողեմ ու ամեն բան ըստ արժանվույն անեմ : Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուր խորհրդի, ուղղորդման համար… 

Рубрика: Без рубрики

«Հայրենագիտություն» առարկայի ծրագրի նախագիծ

Հայրենագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր հայրենիքը, ավանդույթները, անցյալ և ներկա։ Դասընթացի նպատակն է ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը:Դեռ վաղ հասակից պետք է մեր   սովորողները  սիրեն  և  ճանաչեն  հայրենիքը:  Պետք է օգնել նրանց ճանաչել  մեր հոգևոր արժեքները, մշակութային հարստությունները , որպեսզի նրանք էլ իրենց հերթին սիրեն ու պահպանեն այն :  Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու,զննելու,դիտարկելու,փորձարկելու ձևավորում:

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին մեր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին.
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • դաստիարակել սեր և հարգանք հայրենի երկրի, նրա հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ.
  • ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և հմտություններ.
  • ծանոթացնել բնապահպանական խնդիրներին,  հատկապես արդի ժամանակներում

Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական սկզբունքները.

  • զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ
  • ձևավորել հետաքրքրություն սովորողի մոտ իր ընտանիքի, ազգային, մշակույթային արժեքների հանդեպ
  • զարգացնել վերլուծական մտածողությունը քննարկումների միջոցով
  • գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդների փոխանցելու կարևորությունը

Առարկայի նպատակը․

  • Ծանոթանալ մշակութային բազմազանությանը
  • Հայրենաճանաչ սովորող դարձնել
  • Ձևավորվել որպես պատասխանատու քաղաքացի հայրենիքի բնության, մշակութային արժեքների հանդեպ
  •  Որոնող, համեմատող, վերլուծող սովորող, ով մեդագրագետ է և կարողանում է տարբեր աղբյուրներից ինֆորմացիան խմբավորել, մշակել: Ազգային արժեքները գնահատող, ինքնակրթվող և զարգացող քաղաքացի:
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • Ինքնակազմակերպման հմտություն

Ուսումնական միջավայր․

  • Ուսումնական հայրենագիտական կաբինետ ( անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատուն)
  • Ուսումնական թանգարաններ
  • Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
  • Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
  • Արատեսի դպրական կենտրոնը
  • Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
  • Քոլեջի արշավախմբային կայանը
  • դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
  • ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
  • որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
  • դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ

«Հայրենագիտություն» առարկան  ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ» , «Էկոլոգիա-բնապահպանություն», «Առաջին բուժօգնություն»դասընթացները, կազմակերպվում է  ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և  ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա  ծռեր» էպոսը: Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:

Առարկայի բովանդակությունը
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Մեր բերդերը
Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
Մեր հուշարձանները
Երևան քաղաքի արձանները
Երևան քաղաքի թանգարանները
Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
Երևան քաղաքի հին ու ներ փողոցներ
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ճանաչենք Արցախ աշխարհը
Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն
աշխատանքային  գործիքներ, աշխատանքային երգեր…

Ազգային ծեսեր՝  Զատիկ, Տեառընդառաջ , Վարդավառ…
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն ՝ Հայաստանի դեղաբույսերն ու ուտելի բույսերը

Դիցաբանություն
Հին աստվածներ

Նոր դիցարան
Սասնա ծռեր

4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա

  • Թե ի՞նչ է հայրենիքը, կարողանա  նկարագրել իր բնակավայրը, հայրենիքը, պատմաշակութային արժեքները։
  • Երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
  • Ազգային ծեսերը, ծիսական երգերը
  •  

 

 

 

 

 

Рубрика: Без рубрики

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Աշխատաժամանակ ՝

Հոկտեմբերի 10-14-ի աշխատակարգ

Հոկտեմբերի 17-21-ի աշխատակարգ

24- 28.10.2022 մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Ուսումնական նյութեր՝

Հայաստանն իմ աչքերով

Կոմիտասյան օրեր նախագիծ,

Երևանում Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով

 ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՐԴԸ 

Ներկայացնում եմ սովորողները

Ծագումով որտեղի՞ց ես

Միջավայրի խնամք

Լողափերի խիճի հարթեցում

Մարզական խաղեր

Ճամփորդություններ ՝

Ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Աշնանային հավես բերքահավաքը Գառնիում

Ճամփորդություն Հայաստանի պատմության թանգարան

Լրացուցիչ աշխատանք ՝

Փոխարինում Սոնա Փափազյանին- Սեպտեմբերի 27-ին 5-6-րդ ժամ

Ենթակա է խմբագրման։

Рубрика: Без рубрики, Սեմինար-պարապմունք

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար․ օր 3

Երկարացված օրվա կազմակերպիչների օրը հագեցած ու  հետաքրքիր  է՝  լի աշխատանքով: 

Օրը սկսեցինք սբ․ Երրորդություն եկեղեցում, որտեղ մասնակից եղանք ուսումնական ժամերգության։  Որից հետո շտապեցինք Արևելյան դպրոց, դպրոցի կանաչ տարածքը մեր հոգատարությանն էր սպասում: Մաքրեցինք Արևելյան դպրոցի տարածքը աղբից նաև հարակից տարածքները:

Читать далее «Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար․ օր 3»

Рубрика: Без рубрики

Գնահատում

Գնահատումը կատարվում է  մի քանի կետեր հաշվի առնելով՝

  • ուսումնական ճամփորդություն, դրա ընթացքում դրսևորած վիճակ, պատրաստակամություն, հմտություններ, հրապարակումներ բլոգում
  • հաշվետու պատումներ
  • բանավոր քննարկումների ժամանակ ցուցաբերած ակտիվության
  • նախագծերի մասնակցության

Рубрика: Без рубрики

24- 28.10.2022 մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Հոկտեմբերի 24, երկուշաբթի

09:00-09:40` Միջավայրի խնամք

09:50-10:30` հեծանվավարության ստուգատես (1-ին խումբ), խեցեգործություն Մայր դպրոցի բրուտանոցում (2-րդ խումբ)

10:40-11:30` հեծանվավարության ստուգատես (2-րդ խումբ), խեցեգործություն Մայր դպրոցի բրուտանոցում (1-ին խումբ)

11։35-12։00՝ Նախագծային քննարկումներ մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ․Մագարիտ Սարգսյան (1-ին խումբ),  Շախմատ․ Առնոլդ Միքայելյանի հետ (2-րդ խումբ)

Читать далее «24- 28.10.2022 մանկավարժական ճամբարի աշխատակարգ»

Рубрика: Без рубрики

Հայրենագիտություն

Դասընթացի սկզբունքները.

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ թե սեբաստացի սովորողները ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում հերթական ճամփորդությանը։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք  է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքը սիրելով ,ճանաչելով է կրթվում»․․․․

Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Դեռ վաղ հասակից պետք է սովորողները սիրեն և ճանաչեն հայրենիքը, որպեսզի պահպանենք մեր հոգևոր արժեքները մեր նախնիների պես և կառուցենք գեղեցիկ ապագա։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։

Ինձ համար առաջնային սկբունքներից է սովորողների մոտ․

  • զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ
  • ձևավորել հետաքրքրություն սովորողի մոտ իր ընտանիքի, ազգային, մշակույթային արժեքների հանդեպ
  • զարգացնել վերլուծական մտածողությունը քննարկումների միջոցով
  • գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդների փոխանցելու կարևորությունը

Արդեն իսկ սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են իրենց տոհմածառը, ազգանվան ծագումը, որտեցիղ են և որտեղ են ապրում․․․