Рубрика: Без рубрики

Առաջադրանք 1․

Կրթության բովանդակության հետևյալ 4 բաղադրիչները մեկնաբանեք, լուսաբանեք ձեր դասավանդած առարկայի օրինակով․

Գիտելիք— Հայրենագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր հայրենիքը, ավանդույթները, անցյալ և ներկա։ Դասընթացի նպատակն է ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը։

Կարողություն-

Արժեք -Զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ, գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդներին փոխանցելու կարևորությունը

Դիրքորոշում- սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ։ Քննադատական և ստեղծագործական
մտածողության հմտությունների զարգացում։

Կարողունակություն Հայրենագիտություն

1․ Լեզվական գրագիտություն
2․ Սովորել սովորելու
3․ Ինքնաճանաչողական և սոցիալական
4․ Ժողորդավարական և քաղաքացիական
5․ Թվային և մեդիա
6․ Մշակութային
7․ Մաթեմատիկական և գիտատեխնիկական
8․ Տնտեսական

Рубрика: Без рубрики

2022-2023 ուստարվա հաշվետվություն, երկարացված օր

Այս տարիների ընթացքում նոր բացահայտումների գեղեցիկ ճանապարհ եմ անցել։ Կրթահամալիրում ձեռք բերած շատ հմտություններն օգնում են շարունակել մանկավարժի լուսավոր ճանապարհը։ Անցնելով մանկավարժի աշխատանքին, ինձ համար առաջին ու կարևոր քայլերից մեկը սովորողների հետ ընկերանալն էր։ Նրանց հետ ընկերությունն է հենց, որ օգնում է ինձ ստեղծագործել, արարել և սիրել աշխատանքս․․․

Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձում եմ շատ խաղալ նրանց հետ։

Աշխատելով կրթահամալիրում ՝ հասկացա, որ ուսուցիչը բնույթով պետք է լինի կենսուրախ, սովորողների մեջ սերմանի սեր, հարգանք միմյանց հանդեպ, որպեսզի ստեղծվի առողջ փոխհարաբերություններ, քանի որ առանց այս ամենի ոչ մի աշխատանք արդյունավետ լինել չի կարող։

Մեր իրականացրած նախագծերն էլ հենց այդ նպատակն ունեն ՝ զարգացնում են ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունները և նպաստում են շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և այլն․․․։

Սեբաստացի սովորողները շատ լավ գիտեն, թե ինչ կարևոր է շրջակա միջավայրի մաքրումը։ Օրը սկսում ենք միջավայրի խնամքով, մաքրում և խնամում ենք շրջակա միջավայրը,պարբերաբար կատարում ենք պարտիզապուրակային աշխատանքներ։

Կրթահամալիրում առաջնային է ազգային երգն ու պարը։ Ազգային երգ ու պարի միջոցով սովորողների մոտ զարգանում է գեղեցիկ երաժշտություն լսելու մշակույթը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև սեր դեպի ազգային։ Սովորողների սիրելի զբաղմունքը ազգային խաղերն է։ Ազգային խաղերը երկարացված օրվա բաղկացուցիչ մասերից մեկն է։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս- հավեսի ճամբար

Рубрика: Без рубрики

2022-2023 ուս․ տարվա հաշվետվություն

Արևմտյան դպրոց-պարտեզ— Անի Ենգոյան
2022-2023 ուսումնական տարում աշխատել եմ հայրենագիտության դասավանդող (4 ժամ) և երկարացված օրվա կազմակերպիչ։

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։

2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր։ Չորս ուսումնական շրջաններում իրականցացրեցինք հավես նախագծեր, շատ ճամփորդեցինք, բարձունքներ հաղթահարեցինք։

2022-2023թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

2022-2023ուստարի Հայրենագիտության աշխատանքների փաթեթ.

2022-2023 ուստարվա հաշվետվությունն ըստ ամիսների

Ճամփորդություններ Ճամփորդապատումներ

Երկարացված օր

Մեր իրականացրած նախագծերը նպատակն ունեն ՝ զարգացնել ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունները և նպաստում են շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և այլն․․․։

Սեբաստացի սովորողները շատ լավ գիտեն, թե ինչ կարևոր է շրջակա միջավայրի մաքրումը։ Օրը սկսում ենք միջավայրի խնամքով, մաքրում և խնամում ենք շրջակա միջավայրը,պարբերաբար կատարում ենք պարտիզապուրակային աշխատանքներ։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա նախագծեր

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Рубрика: Без рубрики

2023-2024 թթ․Երկարացված օրվա ծրագիր

Երկարացված օրվա բաղկացուցիչները՝

  • Ակումբային գործունեություն

Ուսումնական ռադիո և TV, բակային խաղեր, բակի բարեկարգման, խնամքի աշխատանքներ:

  • Լեզվական գործունեություն

Բառակապակցությունների, նախադասությունների կազմում, իմաստակիր միավորների առանձնացում, խոսքի ձևավորում:

Աշխատանք ձայնագրիչով, բանավոր խոսքի զարգացում:

Գրավոր խոսքի զարգացում:

Ընթերցանություն և քննարկումներ:

Նախագծային աշխատանքներ:

  • Տեխնոլոգիական գործունեություն

Մաթեմատիկա և տրամաբանական խաղեր

  1. 3-րդ դասարանի համար մաթեմատիկա առարկայից չափորոշիչով սահմանված գիտելիքներ:
  2. տրամաբանական խնդիրներ և առաջադրանքներ
  3. մաթեմատիկական էլեկտրոնային խաղեր
  • Մարզական գործունեություն

Մարմնամարզություն՝ դրսում և դահլիճում, մարզական խաղեր, մրցումներ

Լող, ջրային մրցումներ, սուզվելու, ջրի մեջ ցատկելու կարողություններ

Հեծանիվ

  • Մեդիատեխնոլոգիա
  1. Տեքստերի մուտքագրում
  2. Power Point աշխատանքների կազմում
  3. Բլոգավարություն

Читать далее «2023-2024 թթ․Երկարացված օրվա ծրագիր»

Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար

Ամառային հավեսի ճամբարի մեկնարկ

Ողջո՜ւյն, ճամբար…

 Ինչպես Ջոնաթան Լիվինգստոն ճայը, թռչելո՜ւ ենք, սիրելի սովորողներ…

Հավաքվե՜ք…

Ճամբարի տևողությունը՝ 29.05- 09.06

Նախագծի մասնակիցներ՝ 15-րդ ջոկատ

Աշխատակարգ ՝

Մայիսի 29

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05— Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

10։10-10։55- Նախագծային աշխատանք Սոնա Փափազյանի հետ

11:05-11:50- Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:55-12:40- Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Մայիսի 30

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները— Անի Ենգոյանի հետ

10։10-10։55-Ճամփորդության նախապատրաստում- Անի Ենգոյան

11:05-11:50- —Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:55-12:40-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Մայիսի 31

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

10։10-10։55-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

11:05-11:50- Խոհանոցային գործունեություն

11:55-12:40 Ազգային խաղեր — Անի Ենգոյանի հետ

12:55-13:35-Նախագծային աշխատանք Անուշ Դավթյանի հետ

Հունիսի 1

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

Ճամփորդություն Բարձունքի հաղթահարում. Բջնու բերդ։

Հուլիսի 2

9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:55- Լեզվական խաղեր Գոհար Բալջյանի հետ։

10։10-10։55- Ազգային, բակային խաղեր — Անի Ենգոյանի հետ

11:05-11:50Բացահայտելով Երևան քաղաքի արձանները և քանդակները Անի Ենգոյանի հետ

11:55-12:40-Մարմնամարզություն ՝ Սոնա Սարգսյանի հետ

12:55-13:35- Շաբաթվա ամփոփում

Рубрика: Без рубрики

Մայիս ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝

Մայիսի 2-5-ի աշխատակարգ

Մայիսի 8- 12-ի աշխատակարգ

Մայիսի 15- 19-ի աշխատաժամանակ

Մայիսի 22- 26-ի աշխատաժամանակ

Նախագծեր ՝

Համագործակցային նախագիծ Մարզական խաղեր

Ձիավարություն

Փոխարինում

մայիսի 19-3-րդ ժամ ՝ Աչեր Բաստաջյան, 4-րդ ժամ ՝ Անուշ Դավթյան։

Рубрика: Без рубрики

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏ

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Աղբյուրը ՝ ArmLand կայքի

Рубрика: Без рубрики

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բջնի)

1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետըԳուգարքից մինչև Բջնի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է։ Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով։ Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է։ Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները։ Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար։ Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել։ Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք։

KONICA MINOLTA DIGITAL CAMERA
Рубрика: Без рубрики

Ճանաչենք մեր գյուղերը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ

Նախագծի ժամանակահատվածը ՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները ՝

  • ծանոթանալ գյուղական կենցաղին, սովորություններին,
  • ծանոթանալ գյուղի հնավայրերին, պատմամշակութային հուշարձաններին, սրբավայրերին
  • ճանաչել գյուղը, իմանալ նրա պատմությունը, անվան ծագումնաբանությունը, գյուղի մասին զրույցը, ավանդությունը

Ընթացքը ՝

Ճանաչենք մեր գյուղերը բացահայտում ենք ՀՀ գյուղերը-համայնքները, հայրենագիտության և բնագիտության արտագնա պարապմունք։

Այցելում ենք  4․2 դասարանի սովորող ՝ Սայեն Արշակյանի Գայ գյուղ։ Կիրականանցնեք քայլարշավ գյուղում, ծանոթությունների հաստատում, տեղեկությունների հավաքագրում։ Քայլքով մեկնում Ս.Սարգիս,Ս.Նշան եկեղեցի, որից հետո շրջայց սեբաստացի ծնող Ալլա Գրիգորյանի ջերմոցում, մշակվող բույսերի ծանոթացում, վարպետության դաս-գործնական աշխատանք:Նրա օգնությամբ ավելի մանրամասն կծանոթանանք  ջերմոցային տնտեսության նրբություններին։

Արդյունքները ՝

Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են: