
Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։
Օրը հրաշալի էր և հագեցած․․․










Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։
Օրը հրաշալի էր և հագեցած․․․









Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։6-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։









Տարին ամփոփեցինք ամանորյա գեղեցիկ կինոդիտումով: Այս անգամ ճամփորդությունը տարբերվող էր. քայլքով գնացինք դեպի Կինո Հայաստան դիտելու «Վոնկան»

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.3 դասարանը։

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:




Եվ ահա նոյեմբերի 17-ին , մեր վեց տարեկանների խմբով գնացինք գունագեղ աշնան հետքերով:

Հրաշալի է «Ջրվեժ» արգելոցը, այնտեղի աշունը տեսնել- վայելել է պետք. իսկական աշուն, իսկական տերևաթափ, կարելի է անվերջ քայլել, զբոսնել, վայելել աշնան արևը ու հագենալ մաքուր օդով, աշնան թարմությամբ…Այս մտքերով քայլում էինք երեխաների հետ լճի երկայնքով։






Ճամփորդությունը հրաշալի անցավ: Մաքուր օդում՝ նախաճաշելուց հետո , ինչպես յուրաքանչյու Սեբաստացի, զբաղվեցինք տարածքի, միջավայրի մաքրությամբ, այնուհետև քայլեցինք լճի երկայնքով, մի սիրուն տեղ ընտրեցինք, միացրեցինք Կոմիտասի երաժշտություններից և երեխաները սկսեցին սիրով նկարել:
Այս անգամ ճամփորդեցինք քաղաք Աշտարակ։ Օրը հրաշալի էր ու աշնան արևը ուրախ ժպտում էր մեզ: Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։

Նախապես ընկեր Դանիելը պայմանավորվել էր, որպեսզի այցելենք խնձորի պահեստավորման սառնարան։ Մեզ այնտեղ պատմեցինք բերքի պահպանման մասին, նշեցին, թե ինչ կանոնների պետք է հետևել բերքը հավաքելիս…






Այնուհետեւ սկսեցինք մեր քայլարշավը։Մեր քայլքը սկսեցինք Սուրբ Սարգիս եկեղեցուց, որին հաջորդեց Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր եկեղեցիները, իսկ վերջում Սուրբ Մարիանե եկեղեցին։





Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ, Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցում ենք ուսումնական ժամերգության, օրհնություն ստանում և շարժվում։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Սովորողների հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։



Վերջապես հասանք Արատես, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։ Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ մարմնամազությունը, բերքահավաք, միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։







Ճամփորդների համար շատ հետաքրքիր էր բերքահավաքին մասնակցելը․․․







Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ երգ ու պարով։





Սիրում ենք աշունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Արատեսում զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր․․․․
5.2 դասարանի սովորողների հետ միասին ունեցանք հետաքրքիր եւ ուսումնական ճամփորդություն դեպի Հայաստանի Ազգային պատկերասրահ՝մասնակցելով «Իմ Կոմիտաս» կրթական ծրագրին։
Կրթական ծրագրի ամփոփիչ ավարտը եղավ նկարել հենց որեն՝Կոմիտասին։









Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝ ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, մասնկացեցինք ուսումնական ժամերգությանը և ճամփա ընկանք։
Ֆեյսբուքյան լրահոս- https://fb.watch/lQSAUdtL2L/
Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։


Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Զորաց եկեղեցու բակից։
Ֆեյսբուքյան լրահոս — https://fb.watch/lQSSIyUEDs/
Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․



Ժամերգություն Արատեսի վանքում․․




Ընկեր Աչերի հետ վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։
Ֆեյսբուքյան լրահոսը ՝ Անահիտ Կիրակոսյանի էջից- https://www.facebook.com/100004200366931/videos/654728656715941/





Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։




Բակային խաղերը
Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ երգ ու պարով։



Վերադարձին հայրենագիտական կանգառներ ունեցանք։ Նախ եղանք Սևանա լճում, որից հետո Հայրավանքում։






Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ Շնորհակալ ենք, որ ունենք Արատես դպրական կենտրոն։

Արևմտյան դպրոցի լուսանկարչության, կերպարվեստի նախասիրությամբ ճամբարականների խումբով մասնակցեցինք «Հայաստանը իմ աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսին։




Ամառային ճամբարի մեկնարկ , էն էլ հավես բարձունքի հաղթահարումով։ Գեղեցիկ Բջնին, Սբ. Աստվածածին եկեղեցին և Բջնու բերդի բարձունքը մեզ էր սպասում։

Բջնի հասնելու պես բարձրացանք եկեղեցի և բակում նախաճաշեցինք։ Բակում նաև հանդիպեցինք գյուղի բնակիչ, դերասանուհի Օսան տատիկին։ (Օսան տատիկը պատմեց , որ ժամանակին նկարահանվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում)։
Նա խոսեց Բջնի գյուղի , Սբ. Աստվածածին եկեղեցու և ամրոցի մասին, այնուհետև օրհնեց և լավ մաղթանքներ ասաց մեզ։ Իսկ վերջում էլ միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավի գովքը»։