Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 13-րդ ջոկատի մասնակիցներ
Օր՝ հունվարի 18, մեկնում 11։30
Վերադարձ ՝ 13։35
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի
Նպատակը՝ Ճանաչողական այց, ծանոթացում հայկական տարազներին, արծաթյա իրերին և կտավներին։
Ընթացքը` Ազգագրական ստուգատեսի ընթացքում ճամբարականների հետ ուսումնասիրել ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։ Մինչև ճամփորդությունը կհանդիպենք «Տերյան Մշակութային տնօրենի» հետ, կխոսենք տարազի պատմության, տարրերի մասին ։
Սովորողները տեղեկություն են գտնում և ուսումնասիրում թանգարանի մասին, հետաքրքիր տեղեկություններ հավաքում համացանցից և տեղադրում բլոգում։
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Ընթացքը՝ Ծրագիրն իրականցվում է Դանիել Հակոբյանի հետ։ Քանի որ Դանիելը արմատներով Արագածոտն մարզի, Աշտարակ քաղաքից է միասին, Սեբաստացու օրերին ընդառաջ , որոշեցինք իրականցնել քայլարշավ։ Քայլարշավը սկսելու ենք Սուրբ Մարիանե եկեղեցուց, այնուհետև շարունակելու ենք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ։
Քայլարշավի ընթացքում կիրականացնենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ։ Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։
Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10կմ:
Արտենի լեռն հրաբխային է, իսկ շրջակա տարածքը լեռնատափաստանային: Պարզկա եղանակին Արտենի լեռան գագաթից կարելի է տեսնել Արագած, Արարատ լեռները, ինչպես նաև Գեղամա և Հայկական պար լեռնաշղթաները: Արտենի լեռան լանջերին կարող եք նաև հանդիպել քարանձավների, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում արշավների ժամանակ:
Նպատակը՝ Արևմտյան դպրոցի կազմակերպիչ ՝ Սոնա Սարգսյանը, արմատներով լիելով Թաթուլ գյուղից, միասին որոշեցինք ճափորդական ուղղությունը փոխել այս կողմ: Ճամփորդության նպատակն է բարձրանալ Արտին լեռը։ Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝ • Խմբով աշխատելու կարողությունների ձևավորում: • Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
Անհրաժեշտ ճամփորդական իրեր՝
արևային գլխարկ, տաք գլխարկ կամ գլխանոցով (կապյուշոն) շոր
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները ։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝ նախագծով։
Ընթացքը՝
Ծրագիրն իրականացվում է Ազգային պատկերասրահում։ Ծրագրի շրջանակներում Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշեր¦ ստեղծագործության միջոցով մասնակիցները ծանոթանում են Կոմիտաս հոգևորականի, երաժշտի, փիլիսոփայի, մանկավարժի, բանաստեղծի և մեծ հայրենասերի հավաքական կերպարին: Մասնակիցներին ներկայացվում են Կոմիտասին բնորոշ կամ իր առօրյայի մաս կազմող խորհրդանշական առարկաները: Այնուհետև առաջարկվում է նկարել իրենց պատկերացրած Կոմիտասին և փակցնել կամ պահել այն իրենց մշտական տեսադաշտում, որը միշտ կհիշեցնի Կոմիտասի և նրա արժեքների մասին:
Կերգենք Կոմիտասյան երգեր
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Ճամփորդության ծախսեր՝ճանապարհածախս, կրթական ծրագիր, շրջայց՝ 1500 դրամ:
Ճամփորդության վայր՝ Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։
Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 23, ժամը՝ 09:00-17:00 Մեկնում` սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը`09։00 Ժամանում՝, սուրբ Երրորդություն եկեղեցու բակ ժամը`17։00 Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5․2 դաս․ սովորողներ Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում․ Երևան — Վերին Պտղնի — Ֆանտան — Գութանասար Վերդարձ․ Գութանասար—Ֆանտան — Վերին Պտղնի —Երևան Քայլարշավային երթուղի․ քայլքը սկսում ենք Ֆանտան գյուղից
Գութանասար— հանգած հրաբուխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնահամակարգում։ Ընկած է Ֆանտան գյուղից 3 կմ հարավ, իսկ Ջրաբերից 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299.6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։ Բարձունքը հաղթահարելու ենք Ֆանտան գյուղի կողմից։
Արդյունքներ՝ մասնակիցներն ընթացքն ամփոփում են ճամփորդության մասին լուսաբանումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով՝ այն ամենի մասին ինչ զգացել,տեսել, ծանոթացել,ուսումնասիրել են։Դրանք հրապարակած կլինեն բլոգներում, ենթակայքերում
Ընթացք՝Քայլքով կգնանք Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ—պարկը և շների զբոսանքի այգին
Անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ
բրդուճներ
ախտահանիչ միջոց
թաց և չոր անձեռոցիկ
սեփական ինքնագլորներ
անվաչմուշկներ( ռոլլիկ)
գնդակ
փոխնորդ հագուստ( շապիկ, տաբատ)
Արդյունքում՝ սովորողների ինքնագլորներով և անվաչմուշկներով սահելու հմտությունների ձեռքբերում, ամրապնդում, Երևան քաղաքի նոր տարածքի ճանաչում:
Արժեքըմեկսովորողիհամար 7000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն Մեկնում — Սկիզբ՝ հուլիսի 11 , ժամը՝ 08։30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Վերդարձ— Ավարտ հուլիսի 13 , ժամը՝ 19:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան Երաժիշտ ՝ Աչեր Բաստաջյան Մարզիկ ՝ Սամվել Խաչատրյան
Մասնակիցներ՝ 4․1 և 4.2- դաս.սովորողներ Մեկնումը՝ հուլիսի 11 , ժամը 08։30 , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով Վերադարձը՝ հուլիսի 13 , ժամը 19:00 , Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Վարդենյաց լեռնանցք – Մարտունի- Սևանի ավազան -Հայրավանք- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ