Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Լոռվա մարզ։
Օրը՝ նոյեմբերի 23-24 Մասնակիցներ՝ սովողներ Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան Մեկնումը՝ ժամը 9։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Վերադարձը՝ նոյեմբերի 24-ին մինչև 18։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Նպատակը՝
Այսօր ՝ «Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ում տեղի ունեցավ սեբաստացի ուսուցիչ, երիտասարդ բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի «ՍՐՏԽՓՈՑ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Շնորհանդեսի բացման խոսքը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձով սկսվեց։ Այն ընթերցեց Արմեն Ավանեսյանը, քանի որ ՀԳՄ նախագահը քաղաքում չէր և չէր կարողացել ներկա գտնվել։ Էդվարդ Միլիտոնյանը կարևորում էր Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունների նրբագեղությունն ու անկեղծությունը։ «Վերջերս՝ Ծաղկաձորում կազմակերպել էինք երիտասարդ գրողների հերթական ամենամյա հավաքը։ Այնտեղ՝ Քրիստինե Հովսեփյանը ներկայացրեց իր երրորդ գիրքը՝ «ՍՐՏԽՓՈՑ»-ը և ընթերցեց բանաստեղծական մի շարք․ քննարկեցին, խոսքեր ասացին․․․ Ես էլ իմ կարծիքը հայտնեցի․ Այն է՝ «Քրիստինեն նուրբ ընկալումների և սրտի թրթիռով գրող բանաստեղծ է, իզուր չէ գրքի վերնագիրը «Սրտխփոց» կոչվում։ Հավատում ես նրա անկեղծությանն ու խոստովանությանը։ Ուրախալի է, որ նրա հայացքն ուղղված է ոչ միայն ներս՝ ներաշխարհ, այլև բնությանը, մարդկանց անցուդարձին։ Լավ գրվածքն այն է, որ հիշվում է , եթե ոչ ամբողջապես, ապա գոնե դրվագային, այդպես իմ հիշողության մեջ անձրևում է Քրիստինեի կարդացած «Անձրև» բանաստեղծությունը, որի համար շնորհակալ եմ նրան։ Բոլորիս ինչ-որ չափով անձրևն անհրաժեշտ է։ Կրկին շնորհավորում եմ գրքի ծնունդը և ցանկանում թեմատիկ ընդլայնում և միշտ պահպանել բանաստեղծական նրբին հույզը»,- գրել էր ՀԳՄ նախագահը։
Հեղինակին, «Արմավ» հրատարակչությանը և բոլոր ներկաներին շնորհավորական խոսք հղեց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Նա կարևորեց ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների տարածումը և նշեց, որ գրադարանը միշտ սիրով է կազմակերպում նման հանդիպումներ, շնորհանդեսներ։
Այնուհետև ելույթներով հանդես եկան գրականագետներ, Հայաստանի Հանրապետության «Գիտությունների ազգային ակադեմիա»-յի «Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ»-ի գիտաշխատողներ ՝ Արամ Խաչատրյանը և Միհրան Հովհաննիսյանը։ Տեսագիտական առումով երկուսն էլ կարևորեցին, որ լավ գիրք է լույս տեսել, ընթերցողի հոգուն հարազատ։ Միհրան Հովհաննիսյանը հատկապես նշեց, որ գրքում կա հայ մարդու այսօրվա զգացումները, պատկերները այն, որ երեխան այսօր զինվորներով խաղ է խաղում նույն վաղը այդ երեխան կարողանում է անիվներ հավաքել, որպեսզի մեր բանակ ուղարկվի։
Գեղեցիկ ելույթներով հանդես եկան բանաստեղծներ՝ Գոհար Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Հայկ Սիրունյանը, Դավիթ Մշեցին , Գոռ Հարությունյանը և կրթահամալիրի անգլերենի դասավանդող Հասմիկ Սարիբեկյան Արեգունին։
Բանաստեղծություններ ընթերցեցին ասմունքող ՝ Հռիփսիմե Սարգսյանը, սեբաստացի դասավանդող ՝ Մադլեն Թերզյանը, ինչպես նաև գրող, մանկագիր-նկարիչ, ասմունքող՝ Սաթենիկ Ղազարյանը։
Երաժշտական համարով ողջունեցին սեբաստացի ուսուցիչներ Աչեր Բաստաջյանը ,Լիլիթ Գրիգորյանը, Լիլիթ Վերմիշյանը, ինչպես նաև կրթահամալիրի սովորող Վիկտորյա Հովսեփյանը։
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր և օրվա վարող Արմեն Ավանեսյանը։ Նա կարևորեց այն, որ Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունները լռության պոեզիա է և շշուկով ընթերցելիք, քանի որ նրբագեղությունն այն, որ բանաստեղծություններն աղմուկ չեն ընդունում և կարողանում են մարդու հոգու, ներսի հետ խոսել, գեղեցիկ շոյանք հաղորդել մարդու հոգուն, որն այս վերջին ժամանակներում պակասում է մարդուն։
Միջոցառմանը ներկա էին նաև սեբաստացի աշխատակիցներ, սովորողներ, ծնողներ, ովքեր ոգևորված էին, անընդհատ ուզում էին շփվել Քրիստինե Հովսեփյանի և իր գրքի հետ։
Վերջում իր ելույթով հանդես եկավ բանաստեղծուհին, ով շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, միջոցառմանը ներկա գտնվող գործընկերներին,հյուրերին, գրքի տպագրման գործում իրեն աջակցողներին, նկարչուհի Աննա Թորոսյանին, ինչպես նաև իր սիրելի աշակերտներին և հավելեց, որ գրականությունն ու մանկավարժությունն անսահման կարևոր են և իր հաշտությունն են աշխարհի հետ։ Նշեց նաև, որ իր համար կենսակերպ է ստեղծագործելը և առանց ստեղծագործելու իր կյանքը չի պատկերացնում․․․
Օրը շատ ջերմ էր, հագեցած և սիրուն պոեզիայով լեցուն․․․
Լուսնակրում՝ Մխիթար Սեբաստացին է: Լուսանկարը՝ համացանցից
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում, Օսմանյան կայսրություն: Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Մխիթար (աշխարհիկ անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ): Ձեռնադրվել է կուսակրոն քահանա(իրավունք չուներ ամուսնանալու, ընտանիք կազմելու)։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում սկսել է վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա հետազոտական աշխատանքները է արել, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ անուններով։ Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը: Ընդամենը երկու տարի հետո Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր Վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով: Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում: Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:
Միաբանություն բառի նշանակությունը` միաբան լինելը, մի գաղափարի շուրջ հավաքվել համերաշխություն, համաձայնություն միասնություն կրոնավորների համայնական կյանք մի վանքում միաբանների վանք մի վանքում ապրող միաբանների ամբողջությունը Հոմանիշներ (կրոն․) եղբայրություն, ուխտ, (կրոնավորների համայնք) Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների կարգախոսն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական գրքեր և հոդվածներ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է թափառումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս: Այն ենթարկվում էր Վենետիկին: Միաբանությունը երկու ճյուղ ուներ՝ կրոնական և հայագիտական: Այստեղ հրատարակվել են շատ կարևոր պատմական նշանակություն ունեցող գրքեր ու հոդվածներ:
Մասնակիցները` Արևմտյան դպրոցի հայրենագիտություն ընտրության խմբի սովորողներ
Օրը` նոյեմբերի 5, ժամը՝ 12։40-15։30 Բախշյան այգի
Ճանապարհը `Բաբաջանյան պողոտա- Իսակովի պողոտա-Հրազդանի կիրճ (սբ․Սարգիս եկեղեցու և Հաղթանակ կամրջի մոտից)-Մանկական երկաթուղի-թունելով անցում դեպի Արամի փողոց Տեսարժան վայրերը՝ Երևանյան լիճ, Սուրբ Սարգիս եկեղեցի, Հաղթանակի կամուրջ, Հրազդան գետ, Մանկական երկաթուղի, Մանկական երկաթուղու թունել դեպի Արամի փողոց
Աշխատանքները ուղարկում եք ani-engoyan@mskh.am հասցեին
Նյութերը տեղադրել բլոգում, սովորել հարցերի առկայության դեպքում պատասխանել բլոգում։ Աշխատանքները ուղարկում եք յուրաքանչյուր ամսվա ավարտին, ani-engoyan@mskh.am հասցեին։
Սեպտեմբեր
«Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում գրիր, պատումին կցիր նկար կամ հոլովակ: Պատումի մեջ պատմիր քո մասին, քո նախասիրությունների, հետաքրքրությունների, ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ, ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…:
Գրել փոքրիկ պատում «Հայաստանն իմ աչքերով » թեմայով, ինչու՞ ես սիրում քո հայրենիքը, ի՞նչն ես կարոտում քո հայրենիքում, ինչու՞ է կարևոր հայրենիքը սիրել ամեն օր ՝ անդադար։
Նկարագրում ենք Հայկին և Բելին և նկարում ենք՝ paint ծրագրով, տեղադրում բլոգների հայրենագիտության բաժնում: Նկարել Հայաստանը Հայկ Նահապետի ժամանակ, ըստ ձեզ այն ինչիպիսի՞նն է եղել:
Զատկի ծես։ Պատմել Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:
Հայրենագիտության արտագնա պարապմունք։ : Ճանաչում ենք մեր մայրաքաղաք Երևանը նաև այսկերպ: Նախագծի շրջանակում սովորողների մոտ Երևան քաղաքի մասին գիտելիքների ամրապնդում, նոր հետազոտական աշխատանքներ բլոգներում, ծանոթացում Երևան քաղաքի պատմությանը:Ճամփորդության ընթացքում մասնակցելու ենք նաև ուսուցողական 3D խաղին։
Այցելություն թանգարան, ուսումնական արտագնա պարապմունք
Ծանոթություն թանգարանի նմուշներին
Սովորղները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Երևանի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։
Օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Երևան քաղաքի թանգարանները, «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․4 դաս․ սովորողների հետ կայցելենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:
Ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։ Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:
Նախագծիընթացքը՝ Մինչ ճամփորդության մեկնելը, սովորողները ուսումնասիրել, որոնել, տեղեկացել են Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի, հայ գրերի գյուտի, մագաղաթի և որդան կարմիրի մասին: Միասին քննարկել ենք թեմաները հայրենագիտության պարապմունքների ժամանակ:
Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։
Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.
1. Հավերժության նշան
Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենաշատ հանդիպող տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը պահպանված այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան։ Խորհդրանշում է մեր անվերջ խիզաղ ու չհանձնվող ոգին։