Рубрика: Աշխատակարգ

Սեպտեմբերի 4-ից-8-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի

13:35 -14։00 Հանգիստ.ընդմիջում, հաշվառում

14։00-14:25 Ճաշ

14:25-15:00- Ծանոթացում ճամբարականների հետ

15։00 — 15։30 կիսատ աշխատանքների լրացում

15։30-16։00- Տրամաբանական խաղեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Սեպտեմբերի 4-ից-8-ի աշխատաժամանակ»

Рубрика: Հայրենագիտության աշխատանքների փաթեթ., Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

Արագածոտնի Աշտարակ
Արարատի Արտաշատ
Արմավիրի Արմավիր
Գեղարքունիքի Գավառ
Լոռու Վանաձոր
Կոտայքի Հրազդան
Շիրակի Գյումրի
Սյունիքի Կապան
Վայոց Ձորի Եղեգնաձոր
Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
Рубрика: Հայրենագիտության աշխատանքների փաթեթ., Հայրենագիտություն

ՀՀ Հանրապետություն

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։ Մեր երկրի անկախությունը հռչակվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս- արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր  են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:

Հայաստանի Հանրապետության մայրա­քաղաքը Երևանն է: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
  2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
  3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
  4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
  6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
  7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
  8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
  9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:
  10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
  11. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:
Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն 5․3 դաս․ 2023-2024

Մայիսի 13-17

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մայիսի 6-10

Ապրիլի 22-26

  • Երկուշաբթի օրը ներկայացնելու եք խմբային աշխատանքը։
  • Բլոգում ավարտին հասցնել առաջադրանքները։
  • Սկսում ենք ուսումնասիրել «Սասնա Ծռեր» էպոսը։

Ապրիլի 15-19

  • Երկուշաբթի օրը ներկայացնելու եք խմբային աշխատանքը։
  • Ի՞նչ է ամրոցը, բերդը, —սովորել, պատրաստվել քննարկման
  • 1․Ի՞նչ է  ամրոցը կամ բերդը։

    2․ Նկարագրել ինչպիսի՞ տեսք ունի ամրոցը։

    3․ Թվարկե՜լ հայկական  ամրոցները։

    4․ Նկարագրե՜լ հայկական եկեղեցիները ու վանքերը։

    5․ Ներկայացնել,  ըստ ցանկության որևէ հայկական եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ։

Ապրիլի 1-5

  • Ամփոփում ենք «Ուսումնական գարուն» նախագիծը
  • Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:
  • Կրկնում եք ՝ Արմավիրի մարզը, տեղեկություններ եք գտնում Սուրբ Հռիփսիմե, Մայր աթոռ սուրբ Էջմիածին եկեղեցիների մասին

Մարտի 18-22

Մարտի 11-15

Մարտի 4-8

  • ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ
  • Սովորում ենք կազմել ճամփորդական նախագիծ։
  • 100 ՀԱՅ, ՈՐՈՆՔ ՓՈԽԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ , որոնողական աշխատանք, այս ցուցակից, կամ ձեր իսկ որոնողական աշխատանքի շնորհիվ գտեք, ընտրեք, առանձնացրեք ձեզ համար մեկ նշանավոր հայի մասին պատմություն, ով աշխարհում թողել է իր հետքը։ Գրեք նրա մասին, նյութեր, նկարներ հրապարակեք։

Փետրվարի 26- Մարտի 1

Փետրվարի 19- 23

Փետրվարի 12- 16

Փետրվարի 5- 9

Հունվարի 29-փետրվարի 2

Դեկտեմբերի 11-15

Դեկտեմբերի 4-8

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Նոյեմբերի 19-24

Նոյեմբերի 13-17

  • Իմ Սեբաստացի ուսուցիչը
  • Գտնում ենք տեղեկություն Մխիթար Սեբաստացու մասին, հիշեցնում եմ, որ քոփի չենք անում, կարդում մշակում ենք։

Նոյեմբերի 6-10

Հոկտեմբերի 30- նոյեմբերի 3

Հոկտեմբեր 16-20

Հոկտեմբերի 9-13

Հոկտեմբերի 2-6

Սեպտեմբերի 25-29

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22  / ամբողջ շաբաթվա համար/

Երկուշաբթի օրը պատասխանում եք Հայաստանի Հանրապետություն թեման։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-Ի  / ամբողջ շաբաթվա համար/

11․09- Երկուշաբթի օրը դասարանում քննարկելու ենք Հայաստանը մեր հայրենիքն է թեման։

Սեպտեմբերի 4-8/ ամբողջ շաբաթվա համար/

  • Իմ Ամառային հանգիստը
  • Բարձունքի հաղթահարում

Հայաստանը մեր հայրենիքն է կարդալ, սովորել, պատրաստվել քննարկման

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն 5․2 դաս․ 2023-2024

 Մուլտֆիլմը նայել 16:53 րոպեից

Մայիսի 13-17

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մայիսի 6-10

Ապրիլի 29-մայիսի 3

Ապրիլի 22-26

  • Ավարտին եք հասցնում Փայտփորների մասին պատումը։
  • Սովորում եք Գյումրու Սուրբ Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիների մասին։
  • Սկսում ենք ուսումնասիրել «Սասնա Ծռեր» էպոսը։

Ապրիլի 15-19

  • Ավարտին եք հասցնում Արագիլների մասին պատումը։
  • Սովորում եք Արուճի քարավանատան և Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու մասին։ 

Ապրիլի 8-12

  • Սովորել Շիրակի մարզը, գտնել տեղեկություն տեսարժան վայրերի մասին։

Ապրիլի 1-5

Մարտի 18-22

Մարտի 11-15

Մարտի 4-8

  • Միասին նայելու ենք ձեր կազմած ճամփորդական նախագծերը։
  • Ուսումնասիրում ենք Արարատի մարզը, պատրաստվում ենք ճամփորդել Խոր Վիրապ։
  • Բլոգում տեղադրեք տեղեկություններ՝ Արարատի մարզի, Խոր Վիրապ վանական համալիրի մասին-սովորել։
  • Գծել Երևան-Խոր Վիրապ երթուղին, տեղադրել այդ մեկ նյութի մեջ

Փետրվարի 26- Մարտի 1

Փետրվարի 19- 23

Փետրվարի 12- 16

Փետրվարի 5- 9

Հունվարի 29-փետրվարի 2

Դեկտեմբերի 11-15

Դեկտեմբերի 4-8

Նոյեմբերի 19-24

Նոյեմբերի 13-17

  • Ընտրել որևէ Հայոց մայրաքաղաք, հավաքել տեղեկություն դրա մասին, տեղադրել բլոգում, սովորել, ներկայացնել:
  • Իմ Սեբաստացի ուսուցիչը

Նոյեմբերի 6-10

  • Գրում եք ճամփորդապատում
  • Ամփոփում ենք ուսումնական աշուն նախագիծը։
  • Ընտրել որևէ Հայոց մայրաքաղաք, հավաքել տեղեկություն դրա մասին, տեղադրել բլոգում, ներկայացնել:

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3

  • Ամփոփում ենք  «Ուսումնական աշուն» նախագիծը։
  • Հինգշաբթի օրը գրելու ենք ինքնաստուգում։
  • Ուսումնասիրում ենք Արագածոտնի մարզը, պատրաստվում ենք ճամփորդել Աշտարակ քաղաք։

Հոկտեմբերի 23-27

Հոկտեմբեր 16-20

Հոկտեմբերի 9-13

  • անգիր իմանալ մարզերը, իր մարզկենտրոններով։ Ընտրել Կոտայքի մարզից որևէ եկեղեցի, գրել պատում և ներկայացնել դասարանում։
  • Լրացնել բացթողումները։

Հոկտեմբերի 2-6

Սեպտեմբերի 25-29

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22  / ամբողջ շաբաթվա համար/

Երկուշաբթի օրը պատասխանում եք Հայաստանի Հանրապետություն թեման։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15-Ի  / ամբողջ շաբաթվա համար/

12․09-Երեքշաբթի օրը դասարանում քննարկելու ենք Հայաստանը մեր հայրենիքն է թեման։

Սեպտեմբերի 4-8/ ամբողջ շաբաթվա համար/

Рубрика: Ճամփորդապատում

Արատեսը կանչում է…

Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր  Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝  ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, մասնկացեցինք ուսումնական ժամերգությանը և ճամփա ընկանք։

Ֆեյսբուքյան լրահոս- https://fb.watch/lQSAUdtL2L/

Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։

Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Զորաց եկեղեցու բակից։

Ֆեյսբուքյան լրահոս — https://fb.watch/lQSSIyUEDs/

Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․

Ժամերգություն Արատեսի վանքում․․

Ընկեր Աչերի հետ վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։

Ֆեյսբուքյան լրահոսը ՝ Անահիտ Կիրակոսյանի էջից- https://www.facebook.com/100004200366931/videos/654728656715941/

Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։ 

Բակային խաղերը

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

Վերադարձին հայրենագիտական կանգառներ ունեցանք։ Նախ եղանք Սևանա լճում, որից հետո Հայրավանքում։

Այս երեք օրերը անցան սիրո, ընկերության մեջ։ Շնորհակալ ենք, որ ունենք Արատես դպրական կենտրոն։

Рубрика: Без рубрики

14.07.2023 աշխատակարգ

9:00-11:00- բակային աշխատանք

11:30 ազգային խաղեր ամառային լողափնյա ճամբարում

12։00-հայրենագիտական փաթեթի կազմում

12:00-12:30-ընդմիջում

12:30- երկարացված օրվա նախագծերի կազմում

14:30- հայրենագիտություն առարկայի ամառային աշխատանքների ստուգում, ամփոփում։

Рубрика: Ամառային ճամբար

Հավեսի ճամբար. օր 2-րդ

Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Տեսանյութը ստորև ՝

Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում:

Ահա եկավ լողալու պահը։ Մեծ ոգեւորությամբ ճամբարականները նետվեցին ջուրը։ Մեծ ու փոքր խառնվել էին իրար ու ջրային խաղեր էին խաղում։ Այսօր որոշել էին ջրից դուրս չգալ և վայելել ամառային լողափը։

Մի լավ լողալուց հետո, սկսեցինք խաղալ հավես ալրախաղ։