Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։4-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ՝

Հունվարի 9-13-ի աշխատակարգ

Հունվարի 16-20-ի աշխատաժամանակ

Հունվարի 23-27-ի աշխատակարգ

Հունվարյան ստուգատեսային ճամբար- Հունվարի 9-հունվարի 31

Նախագծեր ՝

Հայրենագիտական խաղ Ազգային տարազ

Դդումով քաղցրաբլիթ

«Հայկական տարազ. մեր հագուստն ու մենք, տարազի պատությունը»

Ձմեռային ազգագրության փառատոն

ԴԴմախաղ

Խոհանոցային գործունեություն

Սովորող-սովորեցնող նախագիծ. Canva ծրագիր

Ճամփորդություններ ՝

Ճամփորդություն. Հրաշագործ ճամպրուկը

Ամանորյա կինոդիտում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում 14-րդ ջոկատի հետ

Սեմինար՝

Մեդիագրագիտություն

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական նախագծեր

Փետրվար. նախագիծ

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը-

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն ՝ Գառնու տաճար, քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք, Չարենցի կամար

Լրամշակման փուլում է։

Рубрика: Աշխատակարգ

Հունվարի 23-27-ի աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 Մուլտֆիլմի դիտում- քննարկում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Հունվարի 23-27-ի աշխատակարգ»

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Դդումով քաղցրաբլիթ

Ազգագրական փառատոնի ընթացքում երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք ամենահամեղ դդումով թխվածքաբլիթը․․․

Դդումը շատ օգտակար է, այն պարունակում է շա՛տ վիտամիներ․․և ճամբարականները շատ լավ գիտեն, թե որքա՛ն կարևոր է ուտել դդում տարվա բոլոր եղանակներին․․

Վստահ ենք, որ Ձեզ դուր կգա ստորև ներկայացված մեր դդումով թխվածքաբլիթը․․․

Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային հավես օրերը շարունակվում են։ Այս շաբաթ շատ հագեցած,ակտիվ և ուրախ անցավ։Մեր«Ուսումնական ձմեռ» նախագիծն ամփոփելուց հետո անցանք ճամբարային գործունեությանը։

Ազգագրական փառատոնի շրջանակում սկսեցինք մի նոր նախագիծ։ Ուսումնասիրում ենք ազգային հագուստը՝ տարազը, որպեզ ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։1-ին և 2րդ ջոկատների հետ սկսեցինք թեմատիկ նյութերի հավաքագրումը։ Եվ ոգևորությունը և հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ  Quizziz ծրագրով ստեղծեցինք խաղ։

Առաջարկում ենք դուք էլ փորձեք խաղալ ՝ Ազգային տարազ։

Рубрика: «Ձմեռային ճամբար», Без рубрики

Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա աշխատակարգ

Երկուշաբթի— 

Երեքշաբթի.

Չորեքշաբթի 

  • 9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:20-10:05-Օրվա մեկնարկ բլոգերում նախորդ օրվա նյութերի տեղադրում քննարկում
  • 10:10-11-00- Սովորող-սովորեցնող նախագծով խաղեերի, պարերի ուսուցում։ Ծաղիկ Գասպարյան և ընկերներ
  • 11.30- 15:30- Հայրենագիտական ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու թանգարան

Հինգշաբթի

ՈՒրբաթ-

  • 9:00-9:15-Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:20-11:00- Քայլ դեպի Հարավային դպրոց. Համագործակցային նախագիծ Մարիամ Մնացականյանի հետ
  • 11:00-11:50- Մարմնակրթություն
  • 12:05-12:50-Ազգային խաղերի ուսուցում։ Ազգային պարերի ուսուցում
  • 12:55-13:30- Հայրենագիտություն Սոնա Փափազյանի հետ
Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Հունվարի 16-20-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի

13:35 -14։20 Դդումով Բիսկվիտ

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10 Ինքնակրթություն

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Հունվարի 16-20-ի աշխատաժամանակ»

Рубрика: «Ձմեռային ճամբար»

Հայրենագիտական խաղ Ազգային տարազ

2-րդ ջոկատի ճամբարականների հանդիպումը շատ տպավորիչ և հետաքրքիր էր՝ Quizziz ուսումնական խաղը ոգևորել է ճամբարականներին։ Ճամբարականների հետ սկսել ենք ուսումնասիրել Ազգային տարազը և միտք առաջացավ ստեղծել խաղ։ Զրուցեցինք, քննարկեցինք հարցերը և անցանք գործի։

Ավագներից Ռազմիկը իր ընկերների հետ պատրաստակամորեն և սիրով սկսեցին խաղի ստեղծումը,այնուհետև ջոկատի մյուս անդամները օգնեցին։ Խաղը ստեղծեցինք ներառելով այդ պահին հենց որոշված և հնչեցված հարցերը։ Իսկ վերջում էլ խաղացինք խաղը։

Անչափ ուրախացնում է, թե ինչպիսի սիրով են մեր տարատարիք սովորողները իրար սովորեցնում, հարցերը միասին քննարկում և լուծում ստանում։ Նրանցից յուրաքանչյուրն էլ պատրաստ է միշտ օգնել, աջակցել․․․Ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որ ունի յուրաքանչյուր սեբաստացի։

Շնորհակալություն մեր սիրելի Ռազմիկին, Մանեին և Արամին։

Շատ բովանդակալից և հագեցած օր ունեցանք։

Առաջարկում ենք դուք էլ փորձեք խաղալ ՝ Ազգային տարազ։