Արևը, աստղերը, հողը, գետերն ու լճերը, բույսերն ու կենդանիները միասին կազմում են բնություն։ Ու՞մ հաճելի չէ, երբ բակերն ու փոխոցները լի են բուսականությամբ։ Բույսերը գեղեցիկ են դարձնում մեր առօրյան, բայց ոչ միայն։Դրանք մեզ սնունդ են տալիս միրգ, բանջարեղեն և շատ այլ ուրիշ բաներ։Բնության մեջ կան շատ բազմազան բույսեր։ Կան ծառեր, թփեր և խոտաբույսեր։Բոլոր բույսերը ունեն են արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, պտուղ, սերմ։ Բույսերի մի մասը օրինակ ջրիմուռները ոչ՛ ծաղիկ ունեն, ոչ՛ սերմ։
Բույսերն աշխատում են փոքրիկ գործարանների պես։ Ամեն տերև ասես մի փոքրիկ կանաչ մեքենա, արևից աշխատելու ուժ է ստանում և օդից ու ջրից սնունդ է պատրաստում բույսի համար։ Արմատներն էլ հողից են ջուր ու սնունդ վերցնում բույսի համար։
Ծառերը ունեն մեկ հաստ բուն, բարձր հասակ և տերևներ։ Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ և պտուղ են տալիս։
Ծառերից թուղթ են ստանում, տներ կառուցում։ Բամբակն ու վուշը դառնում են թել, հետո ՝ գործվածք, հետո էլ ՝ հագուստ։ Ծառի բնի կտրվածքը դիտելիս օղակներ կտեսնեք։Դրանցով կարելի է որոշել ծառի տարիքը։ Ամեն տարի օղակների թիվը մեկով ավելանում է, այսինքն ՝ ծառն այդքան տարեկան է, որքան օղակ կա կտրվածքի վրա; Եթե տարին չորային է եղել, օղակը նեղ է, իսկ եթե տարին խոնավ է եղել, ապա օղակը լայն է։
Բնությունը լինում է կենդանի և անկենդան։
Կենդանի բնություն են մարդը, բույսերը, կենդանիները, որոնք սնվում են, աճում են, բազմանում են, մահանում են։
Իսկ ի՞նչ է անհարաժեշտ մարդկանց, բնությանը ՝ շնչելու, սնվելու, շարժվելու համար։ Առաջին հերքին նրանց լույս ու ջերմություն է հարկավոր, ինչը նրանք ստանում են Արեգակից։ Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են օդ։ Կյանքի համար խիստ անհրաժեշտ է նաև ջուրը։ Առանց օդի և ջրի չեն կարող ապրել որ բույսերը և ոչ էլ կենդանիները։
Իսկ անկենդան բնություն են արև, ջուրը, հողը, կրակը, քարերը, սարը և այլն, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, չափերը, ձևը։
Անկենդան մարմինները և կենդանի օրգանիզմները իրար հետ սերտորեն կապված են։ Օրինակ, եթե երկար ժամանակ չջրես պարտեզում աճող վարդի թուփը, այն կչորանա։ Սա ցույց է տալիս ՝ անկենդան բնության և վարդի թփի ՝ կենդանի օրգանիզմի կապը։
Մեզ մոտ հիմականում աճում են սաղարթավոր ծառեր, որոնք աշնանը տերևաթափ են լինում և նորից տերևակալում գարնանը։ Ամեն մի ժողովուրդ իր սիրած, իր պաշտելի ծառն ունւ։ Հնագույն ժամանակներից հայոց ամենասիրած ծառը եղել է Սոսին։ Բացի այդ, հայոց հին մայրաքաղաք Արմավիրում եղել է Սասյաց անտառ և որը գոյատևել է 2300 տարի։ Տարածված մյուս ծառերից են կենին, կաղնին, բարդին, ծիրանենին, դեղձենին, բալենին և այլն։