Рубрика: Без рубрики

Հավեսի ճամբար. օր 2-րդ

Էլ ինչ ամառ, առանց ճամբարի: Խինդ, երգ, պար, իսկական հրճվանք ամառային ճամբարում: Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:

Միջավայրի խնամքը, ծաղիկների ջրելը, լողավազանը կարգի բերելը մեր առօրյայի մի մասն են կազմում:

Ահա եկավ լողալու պահը։ Մեծ ոգեւորությամբ ճամբարականները նետվեցին ջուրը։ Մեծ ու փոքր խառնվել էին իրար ու ջրային խաղեր էին խաղում։ Այսօր որոշել էին ջրից դուրս չգալ և վայելել ամառային լողափը։

Մինչդեռ ճամբարականներն դուրս էին գալիս լողավազանից, խոհանոցի հերթապահները պատրաստում էին համեղ ճաշի սեղանն իրենց ընկերների համար։

Օրվա ավարտին նորից հովացանք լողավազանում ու խաղացինք զվարճալի խաղեր։

Оставьте комментарий