Рубрика: Без рубрики

Հավեսի ջոկատի ճամբարային 3-րդ օրը

Օրերն այնքան բուռն և հետաքրքիր են անցնում: Այսօրն էլ սկսեցինք մեր միջավայրի խնամքով. ուղղեցինք լողավազանի խճաքարերը, ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք մեր տարածքը:

Տարածքը լավ մաքրելուց հետո, վազեցինք լողավազան: Հավես լողացինք, շախմատ, սեղանի տարբեր խաղեր խաղացինք բակում։

Կրթահամալիրի այգու ծառերի մրգերն արդեն հասունացել են և բերքահավաքի ժամանակն է։ Սալորի բերքահավք կազմակերպեցինք։

Оставить комментарий