Թթուդրիկը մեր սիրելի ծեսերից է: Սիրով և հավեսով ենք նախապատրաստվում: Նախ պատրաստեցինք թթվի հերոսներին, այնուհետև գրեցինք անհրաժեշտ մթերքի ցանկը և երգով, խաղով, շուտասելուկներ հորինել-ասելով գնացինք գնումների:Գնեցինք անհրաժեշտ մթերքն ու եկանք լվանալու, այնուհետև ընկեր Գրետայի հետ զրուցեցինք թե ինչ մթերքներ ենք գնել, քանի կիլոգրամ է, մաթեմատիկական հաշվումներ կատարեցինք։
Այս անգամ ճամփորդեցինք քաղաք Աշտարակ։ Օրը հրաշալի էր ու աշնան արևը ուրախ ժպտում էր մեզ: Այստեղ զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր։
Նախապես ընկեր Դանիելը պայմանավորվել էր, որպեսզի այցելենք խնձորի պահեստավորման սառնարան։ Մեզ այնտեղ պատմեցինք բերքի պահպանման մասին, նշեցին, թե ինչ կանոնների պետք է հետևել բերքը հավաքելիս…
Այնուհետեւ սկսեցինք մեր քայլարշավը։Մեր քայլքը սկսեցինք Սուրբ Սարգիս եկեղեցուց, որին հաջորդեց Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր եկեղեցիները, իսկ վերջում Սուրբ Մարիանե եկեղեցին։
2.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ
Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Ընթացքը՝ Ծրագիրն իրականցվում է Դանիել Հակոբյանի հետ։ Քանի որ Դանիելը արմատներով Արագածոտն մարզի, Աշտարակ քաղաքից է միասին, Սեբաստացու օրերին ընդառաջ , որոշեցինք իրականցնել քայլարշավ։ Քայլարշավը սկսելու ենք Սուրբ Մարիանե եկեղեցուց, այնուհետև շարունակելու ենք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սուրբ Սարգիս եկեղեցիներ։
Քայլարշավի ընթացքում կիրականացնենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ։ Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։
Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով
Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն
Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո այցելում ենք այդ մարզի որևէ տեսարժան վայր կամ վայրեր, սովորողները իրենք են ներկայացնում տվյալ տեսարժան վայրի մասին տեղեկությունները՝ նախապես դրանք հրապարակելով իր բլոգում։
Կատարվող աշխատանք՝
Google map-ով գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
Կրթահամալիրում մանկավարժական աշխատողների օրը հագեցած ու հետաքրքիր է՝ լի աշխատանքով:
Օրը սկսեցինք մարմարյա սրահում, որտեղ մասնակից եղանք ընդհանուր պարապմունքին․․․
Որից հետո յորաքանչյուրս շտապեցինք մեր մասնախմբերով հավաքներին։ Մայր դպրոցի մարմանամարզության սրահում երկարացված օրվա կազմակերպիչներին էր սպասում Ռոզա Գսպոյանը։
Օրը ամփոփեցինք Արևմտյան դպրոցում, ընկեր Շուշանի հետ երկրագործական աշխատանքով։