
Месяц: Июнь 2020
Էպոսի կավապատում
Հունիսյան նախագծեր
«Պատմություն» առարկայի բովանդակության և դասավանդման մեթոդները
Մեթոդը բնության և հասարակական կյանքի ուսումնասիրության ու ճանաչողության եղանակ է։ Դասավանդման ընթացքում տարբեր մեթոդների կիրառումը օգնում է աշակերտների մոտ դասի յուրացմանը, թեման ավելի հեշտ հասկանալուն և ամրապնդելուն։
Պատմությունը մի գիտություն է, որն ուսումնասիրում է և տեղեկություն է տալիս անցյալի մասին, այն ընդգրկում է մարդու գործունեությունը, կյանքի կազմակերպումը անցյալում։ Եվ յուրաքանչյուր սովորող պետք է կարողանա հասկանալ ի՞նչ է պատմությունը, ի՞նչու ենք մենք ուսումնասիրում պատմություն, ինչ գիտենք պատմության մասին և ի՞նչ սովորեցի և ի՞նչ եզրակացություն արեցի։
Կարծում եմ պատմություն առարկայում շատ կարևոր է բանավոր խոսքը։ Պատմություն առարկայի շնորհիվ սովորողի մոտ պետք է ձևավորվի պատկերացում հայ ժողովրդի անցյալի պատմության վերաբերյալ, հայրենասիրություն։
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴՆԵՐ
- Խմբային աշխատանք ՝ դասարանը բաժանվում է մի քանի խմբի և յուրաքանչյուր խումբ ներկացանում է պատմական դեպքերից։ Բոլոր սովորողները մասնակցում են քննարկմանը։ Վերջում կատարվում է վերլուծություն։ Խմբային աշխատանքի շնորհիվ սովորողները կարողանում են ազատ արտահայտել իրենց տեսակետը, զարգանում է վերլուծական մտածողությունը։
- Դերային խաղը ՝ նույնպես կարող են իրականացնել խմբերով, յուրաքանչյուրը ներկայացնի մի թագավորի կամ պատմական որևէ ժամանակաշրջան։
- Կարևոր է յուրաքանչյուր դասի վերաբերյալ ֆիլմի դիտումը, սլայդները, նպաստում են սովորողի մոտ վերլուծական մտածողության զարգացմանը, սովորողը ներկայացնում է իր միտքը և կարող է ինքը առաջարկել նոր նախագիծ։ Այն մատչելի է լինում դասարանում թույլ սովորողների համար։
- Սկզբնաղբյուրի ուսումնասիրում ՝ սկզնաղբյուրների հետ աշխատանքը հետաքրքիր միջոց է դասը ավելի արդյուավետ կատարելու համար։
- Առարկայի դասավանդման մեջ կարևոր է ոչ միայն դասարանային միջավայրը, այլ նաև թանգարանները, հայրենագիտական ճամփորդությունները։
Ցանկացած դաս ուսուցման շնորհիվ սովորողները ստանում են գիտելիք։
6-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է ՝ հայոց պատմություն հնագույն և նոր շրջանները հասնելով մինչև միջնադար։
- Հայկական լեռնաշխարհ, լճեր, գետեր և բնակլիմայական պայմաններ
- Նախնադարյան հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում, այդ հասարակության անկումը, պետության առաջացումը։
- Հայ ժողովրդի կազմավորումը։
- Հայաստանը հին շրջանում, Վանի թագավորություն։
- Հայկազունի Երվանդունիների թագավորությունը։
- Արտաշեսյան թագավորություն։
- Հայաստանը աշխարհակալ տերություն։
- ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈւՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ 1-3-ՐԴ ԴԱՐԵՐՈւՄ
- Հին Հայաստանի պետական կարգը, տնտեսությունը և սոցիլական կառուցվածքը։
- Հին Հայաստանի մշակույթը։
7-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության միջնադարը:
Աշխատաժամանակ 08.06-28.06
Սասնա ծռեր էպոս. քանդակների ստեղծում, էպոսի կավապատում
Դիպլոմային աշխատանքի նախապատրաստություն
10։30-1։00 — Սասնա ծռեր էպոս. քանդակների ստեղծում, էպոսի կավապատում
1։00- ինքնակրթություն
14։30- հանգիստ, այլ գործե
Կավե բաժակներ
Մեր պատրաստած թեյնիկին անհրաժեշտ էր բաժակներ։



Զարդերի պատրաստում


Կավե թեյնիկներ
Կավի հետ աշխատանքը շատ հետաքրքրաշարժ և հետաքրքիր գործընթաց է, որը թույլ է տալիս բացահայտել երևակայությունն ու տաղանդը:
Այսօր պատրաստեցինք կավե թեյնիկներ։
Օրվա լուսանկարները՝ ստորև․




Ով եմ ես
Մենք հաճախ ենք ասում «Ես»։ Ասում ենք, երբ մեր մասին ինչ-որ բան ենք պատմում մեր մասին։
Սա Արամն է, իսկ սա նրա սենյակը։
- Ուշադի՛ր դիտիր նկարը և պատմի՛ր, թե ինչով է սիրում զբաղվել Արամը։
- Իսկ դու ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ։
- Ի՞նչ ընդհանուր զբաղմունքներ ունենք դու և Արամը։

Շարունակում ենք մեր աշխատանքները
Ով կմտածեր, որ կարճ ժամանակ հետո «կսիրահարվեմ» խեցեգործությանը։
Հաճելի է, զբաղվել սիրված սշխատանքով։



Դիպլոմային աշխատանքի նախապատրաստություն Սասնա ծռեր էպոս. քանդակների ստեղծում, էպոսի կավապատում
Շաբաթը սկսեցինք մեզ արդեն հարազատ դարձած ՝ Քոլեջում։ Շարունակելով էպոսի կավապատումը։
Պատրաստեցինք կավե ափսեներ, հայկական ժայռապատկերնե թեմայով։





